Էրդողանը հայտարարել է, որ չի զղջում Գերմանիայի իշխանություններին նացիստ անվանելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեղինակավոր France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ չի զղջում Գերմանիայի իշխանություններին ֆաշիստ և նացիստ անվանելու համար:
«Նրանց պահվածքն ամբողջովին նացիստական բնույթի է, այլ կերպ ինչպե՞ս կարող ենք բացատրել այս ամենը: Մենք պետք է թույլ չտանք նրանց նման պահվածք դրսևորել», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։
Լարվածության ֆոնին Գերմանիայում չեղարկվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ելույթներն ու հանդիպումները տեղի թուրքական համայնքի հետ:
Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ի պատասխան Բեքիր Բոզդաղի` տեղի թուրքական համայնքի հետ հանդիպման չեղարկմանը, Բեռլինի ներկայիս քաղաքականությունը համեմատել էր «անցյալում նացիստների գործողությունների» հետ։
Էրդողանը նաև խոսել է վերջերս Գերմանիայի ԱԳՆ-ի կողմից տեղի թուրքական համայնքի հետ հանդիպելու թույլտվություն չստանալու մասին ու դատապարտել Գերմանիային:
«Այս ամենը ցույց է տալիս, թե որքան ժողովրդավար են նրանք»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ չնայած այդ ամենին՝ նա կմասնակցի Գերմանիայում անցկացվելիք G20 գագաթնաժողովին, քանի որ այն կարևոր նշանակություն ունի ամբողջ աշխարհի համար:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են