ԵՄ-ն Հայաստանից ակնկալում է ոչ թե խոստումներ, այլ կոնկրետ քայլեր. Լեհաստանի դեսպան
Եվրամիությունը Հայաստանից ակնկալում է ոչ թե խոստումներ, այլ կոնկրետ քայլեր։ Այս մասին հուլիսի 5-ին «ՆԱՏՕ-ն՝ Վարշավայից Բրյուսել. բարեփոխումներ Հայաստանի անվտանգության ոլորտում» միջազգային գիտաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին։
Խոսելով այս տարվա նոյեմբերին Բրյուսելում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրվելիք Շրջանակային համաձայնագրի մասին՝ դեսպանն ընդգծեց. «Մենք պատրաստ ենք։ Մեր դռները բաց են Հայաստանի համար։ Մենք սպասում ենք փաստաթղթի ստորագրվելուն եւ, ինչպես ընդգծեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, հայ գործընկերների կողմից մենք կոնկրետ քայլերի ենք սպասում։ Մենք ակնկալում ենք ոչ թե խոստումներ, այլ կոնկրետ քայլեր»։
Պատասախնելով հարցին՝ ի՞նչ տեղի կունենա, եթե փաստաթուղթը չստորագրվի, դիվանագետը նշեց. «Իհարկե, մենք կշարունակենք երկխոսությունը Հայաստանի հետ, սակայն երկխոսությունների տարբեր տեսակներ գոյություն ունեն՝ բարեկամական երկխոսություն, սովորական երկխոսություն եւ սառը երկխոսություն։ Եվ վերջինը «զենքի երկխոսությունն է»։ Մենք հայ-եվրոպական մեծ երկխոսության հույս ունենք։ Դա կախված է երկու կողմերից, ինչպես նաեւ մեր համաձայնությունների հստակ իրականացումից»։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են