Մոսկվան Բաքվից պահանջել է դադարեցնել հայկական ծագումով ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրականությունը
Ռուսաստանին ԱԳՆ-ն Ադրբեջանից պահանջում է դադարեցնել հայկական ծագումով ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականությունը, որոնք Բաքվի օդանավակայան են ժամանում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Բազմիցս պահանջել ենք դադարեցնել այդ վրդովեցուցիչ պրակտիկան, պարզաբանել եւ պատշաճ գնահատական տալ Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում պաշտոնատար անձանց վարքագծին, այդ թվում նաեւ՝ ՌԴ-ում Բաքվի դեսպանատուն բողոքի նոտաների միջոցով»,-նշել են գերատեսչությունում։
Նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ հայկական ազգանունով, անունով ու հայրանունով ռուսաստանցիները Բաքվի օդանավակայնում սովորականից ավելի երկար են պահվում, ինչից հետո իրենց իսկ հաշվին բռնի կերպով հետ են ուղարկում։
«Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջան ժամանող ռուսաստանցի քաղաքացիները իսկապես խտրականության են ենթարկվում ըստ էթնիկ պատկանելության։ Տարեսկզբից Ռուսաստանի 25 քաղաքացու թույլ չեն տվել մտնել Ադրբեջան»,-ընդգծել են ԱԳՆ-ում։
Գերատեսչության ներկայացուցիչները նման պրակտիկան «երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետ անհամատեղելի» են անվանել։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը