ԱՄՆ-ում ստեղծել են սիլիկոնից բազմակի օգտագործման դիմակ, որն արդյունավետորեն պաշտպանում է վիրուսներից
Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում (MIT) ստեղծել են դեպքի համար նախատեսված դիմակի նոր տեսակ, որը, ինչպես պնդում են հեղինակները, կարող է պաշտպանել վիրուսներից նույնչափ, որքան N95 ռեսպիրատորները։
Ինչպես գրում է MIT-ը, ԱՄՆ-ում կորոնավիրուսի համաճարակի պատճառով պահպանվում է N95-ի բարձր պահանջարկը նախ բուժաշխատողների համար։ Նոր դիմակը պատրաստված է սիլիկոնից, որը կարելի է հեշտությամբ արտադրել ամբողջ աշխարհի գործարաններում։ Դա նույն սիլիկոնն է, որն օգտագործվում է թխվածքաբլիթներ պատրաստելու համար։ Այն ամուր է եւ հեղուկ վիճակով կարող է ընդունել ցանկացած տեսք։ Դիմակում տեղադրված են նույն ֆիլտրերը, որոնք N95-ում են, սակայն պահանջվում է շատ ավելի քիչ նյութ դրանց համար։ Նախատեսվում է ֆիլտրերը փոխել յուրաքանչյուր անգամ օգտագործելուց հետո, սակայն դիմակը կարելի է ախտահանել եւ կրել կրկին։ Ընդ որում՝ ախտահանման որեւէ տեսակ չի վնասել սիլիկոնը, հաղորդում է Forbes-ը։
«Պահանջարկը բավարարելու համար մենք ստիպված էինք սահմանափակվել տարբերակներով, որոնք կարելի է հեշտությամբ ընդլայնել։ Մենք նաեւ ցանկացել ենք, որ դիմակը հնարավորինություն լինի բազմակի օգտագործել եւ ախտահանել այն մի քանի եղանակով»- MIT-ը մեջբերում է դոցենտ Ջովանի Տրավերսոյի խոսքերը։ Այժմ թիմն աշխատում է դիմակի երկրորդ տարբերակի շուրջ՝ հաշվի առնելով բուժաշխատողների արձագանքը։ Բացի այդ, ինժեներները գրանցում են ընկերություն արտադրության մեկնարկը տալու եւ ԱՄՆ սննդամթերքի ու դեղամիջոցների սանիտարական հսկողության վարչության (FDA), ինչպես նաեւ Աշխատանքի անվտանգության ազգային ինստիտուտի համաձայնությունը ստանալու համար։
Լավագույն դեպքում բժիշկներն ու բուժքույրերը պետք է փոխեն N95 ռեսպիրատորները յուրաքանչյուր պացիենտի հետ աշխատելուց հետո, սակայն դիմակների պակասի պատճառով բուժանձնակազմը կրում է դրանք նախատեսվածից ավելի երկար ժամանակահատվածում։ Որոշ հիվանդանոցներ ախտահանում են դիմակները․ այդ գործողությունը կարելի է կիրառել մեկ դիմակի նկատմամբ մինչեւ 20 անգամ, սակայն դա պահանջում է հատուկ սարքավորում, որը ամենուր հասանելի չէ։
Նոր դիմակը փորձարկել է 20 բուժաշխատող, եւ պարզվել է, որ այն ամուր ծածկում է դեմքը եւ ներս չի թողնում կողմնակի մասնիկներ։ Ֆիլտրերը հեշտությամբ են տեղադրվում եւ հանվում դիմակից։ Փորձարկողների մեծամասնությունը կամ ասել է, որ տարբերություն չի նկատել ավանդական N95 դիմակի միջեւ հարմարության առումով, կամ գերադասել է նոր դիմակը, պնդում են MIT-ում։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ