Որքան է իրական լայնածավալ մարտական գործողությունների սկսման հավանականությունը
Ադրբեջանում տնտեսական վիճակը գնալկով ավելի ու ավելի է վատանում: Ժողովրդի կենսամակարդակն ընկնում է: Իլհամ Ալիեւն այս ամենից անհանգստանում է: Իսկ ինչ է պետք է անել այս վիճակում: Բռնապետները, թույլ հասարակություն ունեցող ղեկավարները այս դեպքերում սկսում են ժողովրդի ուշադրությունը շեղել:
Լեռնային Ղարաբաղի նման խնդիր ունեցողն էլ երկար չի մտածում: Անմիջապես ռազմաշունչ հայտարարություններ, որին հաջորդում են սադրանքներ ռազմաճակատի գծում: Երբ տնտեսության վիճակը վատանում է, կրակոցները շատանում են: Սա է դաժան իրականությունը:
Իլհամ Ալիեւի նման բռնապետները թքած ունեն, թե այդ սադրանքի արդյունքում քանի ադրբեջանցի կտուժի կամ անգամ կզոհվի: Կարեւորը երկրում հակահայկական հիստերիայի բարձրացումն է, ժողովրդի ուշադրության շեղումը:
Այսպես պարբերաբար լինելու է, քանի դեռ ժողովուրդը հանդուրժում է նման իշխանությանը: Այսպես շարունակվելու է, քանի դեռ Ալիեւը վստահ է լինելու, որ սադրանքներից հետո չի պատժվելու:
Ինչ վերաբերում է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը, ապա դրա հնարավորությունը աննշան է, քանի որ Իլհամ Ալիեւը մի շարք պատճառներից ելնելով նման քայլի չի գնա, բայց փոխարենը մշտապես լարված կլինի սահմանում: Իդեալական վիճակ Իլհամ Ալիեւի նման բռնապետի համար, որը որոշել է իշխել սուլթանի նման, իսկ մահից հետո՝ հոր օրինակով իշխանությունը փոխանցել որդուն:
Top-News.am


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը