Բուհերն անտեսել են ԿԳ նախարարի շրջաբերականը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բարձրագույն ուսումնական հաստատություններն առայժմ դրական չեն արձագանքում կամ ընդհանրապես չեն շտապում արձագանքել կրթության և գիտության նախարարի շրջաբերականին և ասել, թե ինչպես են մտադիր վարվել վարչական ապարատի ու մասնավորապես՝ մեծ թվով պրոռեկտորների հետ:
Նախարար Լևոն Մկրտչյանն Ազգային ժողովում նախօրեին ասել էր, որ շրջաբերական նամակով դիմել է բոլոր համալսարանների ռեկտորներին և առաջարկել վերանայել վարչական ապարատը:
«Պրոռեկտորների շքերթը պետք է կրճատել: Չի կարող 4 հազար ուսանող ունեցող բուհը 5 պրոռեկտոր ունենալ: Խոսքը վերաբերում է բավականին լուրջ հաստատությունների` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Բրյուսովի անվան պետական համալսարան և այլն»,- ասել է Լևոն Մկրտչյանը:
Տնտեսագիտական, ինչպես Երևանի պետական բժշկական համալսարանից, որտեղ հնգական պրոռեկտորներ կան (ի տարբերություն Բրյուսովի անվան համալսարանի) այսօր փորձեցինք պարզել, թե վարչական ապարատում փոփոխություններ նախատեսվո՞ւմ են:
Տնտեսագիտական համալսարանից ողջ օրվա ընթացքում այդպես էլ պատասխան չստացանք: Իսկ բժշկական համալսարանից ստացված պատասխանից պարզ դարձավ, որ պրոռեկտորների թիվը չի փոփոխվի:
Բուհ-ի լրատվական ծառայությունից ասացին, որ 2016-2017 թվականների բյուջեով նախատեսված է եղել պրոռեկտորի 6 հաստիք` ուսումնական, գիտական, կլինիկական, հետբուհական, միջազգային և ֆինանսատնտեսական գծով:
2017-2018 թվականների բյուջեով հաստիքների քանակը պահպանվել է, պարզապես ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորի փոխարեն հաստատությունը կունենա պրոռեկտոր զարգացման գծով, իսկ ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորների գործառույթները կստանձնի աշխատակազմի ղեկավարը:
Բժշկական համալսարանի լրատվական ծառայությունից ընդգծեցին, որ բուհ-ն ունի 8 հազար ուսանող, այդ թվում` ավելի քան 1700 արտասահմանցի, իսկ կառույցի մեջ մտնում են նաև երկու հիվանդանոցային համալիրներ»,-գրում է թերթը:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են