2017-ի առաջին 3 ամսում ՀՀ-ից պաշտոնապես ՌԴ է արտագաղթել 2500 աշխատանքային միգրանտ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՌԴ նախագահին կից ազգային տնտեսության ու պետական ծառայության ակադեմիայի անցկացրած մոնիտորինգի համաձայն՝ 2017-ի առաջին 3 ամսում ՀՀ-ից պաշտոնապես ՌԴ է արտագաղթել 2500 աշխատանքային միգրանտ: 2016-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը 500-ով պակաս էր՝ 2000 մարդ: Ներկայացված տվյալների համաձայն՝ 2012-ի առաջին եռամսյակում ՌԴ էր գնացել ՀՀ 7100 քաղաքացի, 2013-ի նույն ժամանակահատվածում՝ 6900, 2014-ին՝ 3800, 2015-ին՝ 4400, գրում է Vedomosti-ն: 2012-ի համեմատ ներգաղթյալների թվի շեշտակի նվազումը հետազոտողները պայմանավորում են նրանով, որ այժմ ՀՀ-ն ու ՌԴ-ն ունեն միասնական աշխատանքային շուկա, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիները կարող են տարվա մեջ 9 ամիս աշխատել ՌԴ-ում: Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում պաշտոնապես գրանցված միգրանտների թիվը 2017-ի առաջին կեսում 26.8%-ով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից: Հետազոտողների կարծիքով, գլխավոր պատճառն այն է, որ պակասել է ուկրաինացի ներգաղթյալների հոսքը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են