Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին Մահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա Հայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում

Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ ReutersՈ՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմություն
Արցախ

Կան նաև ոչ հրապարակային խողովակներ, այստեղ, ավելի քան վստահ եմ, որ շատ կոշտ արձագանք եղել է. Դավիթ Բաբայանը՝ միջազգային կառույցների արձագանքների մասին

Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարք:

168.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ այս պահին ընդհանուր իրավիճակը վերահսկելի է։

«Ճիշտ է, Ադրբեջանից մենք ամեն վայրկյան պետք է սպասենք, այսպես ասած, ամենաանսպասելի գործողություններին, սակայն ընդհանուր առմամբ վիճակը վերահսկելի է, բանակը կատարում է իր պարտականությունը, մեր տղաները վստահ պաշտպանում են և հսկում մեր սահմանները։ Իհարկե, հաշվի առնելով վերջին զարգացումները, Ադրբեջանի կողմից տավուշյան ավանտյուրան, կարելի է ճշգրտորեն ասել, որ մոտակա մի քանի տարիների ընթացքում որևէ առաջընթաց բուն բանակցային գործընթացում սպասել պետք չէ։ Հիմնական շեշտը դրվելու է, ինչպես և միշտ, խաղաղության և կայունության պահպանության վրա։ Եթե ապրիլյան պատերազմից հետո մենք տեսանք, որ մի քանի տարի անհնարին էր որևէ բան անել, հետո կարծես թե ստեղծվեց որոշակի հնարավորություններ, թեպետ մենք ասում էինք, որ Ադրբեջանն այն երկիրը չէ և պատրաստ չէ նման զարգացումների։ Այս անգամ ևս այդ ամենն ապացուցվեց, և մենք տեսանք՝ ինչպիսի քաղաքականություն, ծրագրեր ու մթնոլորտ է տիրում Ադրբեջանում»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ այժմ իրավիճակն ավելի է բարդացել, քանի որ Ադրբեջանում նույնիսկ անզեն աչքով երևում է ներքաղաքական պայքարը՝ ալիևյան կլանը փորձում է իր դիրքերն ամրապնդել և տեսանելի ապագայում իշխել։

Ինչ վերաբերում է արձանագրվող միջադեպերի վերաբերյալ միջազգային կառույցների կողմից հնչած հայտարարություններին՝ Դավիթ Բաբայանն ասաց, որ ընդհանուր առմամբ արձագանքը համարժեք է։

Նրա խոսքով՝ երեք տասնամյակ է արդեն՝ անկախ պետություն են, և պետք է միշտ սառնասրտորեն մոտենալ նման իրավիճակներին՝ զգացմունքային պահերը հասցնելով մինիմումի, հատկապես այն դեպքում, երբ այդ ամենը հակառակորդը շատ լավ օգտագործում է։

«Օրինակ, կհիշեք, որ ասում էին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը կոշտ արձագանք չի տալիս դեպքերին, կամ՝ ինչո՞ւ այս մեկը կոշտ չի արձագանքում, և այլն։ Մենք տարբեր երկրների և միջազգային կառույցների արձագանքները պետք է պատկերացնենք, թե ինչ շերտերում են դրանք իրականանում։ Մեկը կա հրապարակային, որտեղ կան համապատասխան կանոններ՝ դիվանագիտական, քաղաքական, այստեղ գուցե մի քիչ ավելի կոշտ չէ, և այդպես էլ պետք է լիներ։ Գուցե հստակ նշված չէ այն ագրեսոր կողմը, որն ուզում ենք նշված լինի։ Բայց կան նաև ոչ հրապարակային խողովակներ, այստեղ, ավելի քան վստահ եմ, որ շատ կոշտ արձագանք եղել է։ Չի կարող նման արձագանք չլինել։ Այսօր բոլորս էլ գիտենք, թե Կովկասն ինչպիսի կարևորագույն ռազմաքաղաքական նշանակություն ունի՝ գլոբալ և տարածաշրջանային խաղացողների համար։ Իհարկե, այստեղ բախվում են, նաև միաձուլվում են տարբեր խաղացողների, գլոբալ գերտերությունների շահերը, այն էլ՝ կենսական շահերը։ Հետևաբար՝ չեն կարող անտարբեր մնալ»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Նրա բնորոշմամբ՝ այս համատեքստում թշնամին իր ֆեյքերով, տարբեր ձևերով ու հինգերորդ շարասյան միջոցով փորձում է հայկական կողմի ռազմավարական դաշնակիցների նկատմամբ զգացմունքային ֆոն տարածել, և որոշ մարդիկ կարող են նեղանալ, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքել։ Այստեղ Դավիթ Բաբայանը կարևորում է այն, որ գործընթացները տեղի ունենան և արձագանքները թող լինեն ոչ հրապարակային խողովակներով։

«Մեր ամեն մի հրապարակային հայտարարությունը ճշգրի՞տ է այս կամ այն երկրի նկատմամբ, իհարկե ոչ, պետք է դիվանագիտական կանոններին հետևենք, պետք է բալանս պահենք։ Հետևաբար՝ ինչո՞ւ մենք պետք է նեղանանք ուրիշներից, հատկապես, որ այս ամենը տանում են հատուկ ուժերը, մասնավորապես՝ հակառակորդն իր ֆեյքերով ու համախոհներով, որպեսզի մեր և մեր դաշնակիցների միջև սեպ խրի, ինչն անթույլատրելի է»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է արցախաադրբեջանական սահմանում լայնածավալ գործողությունների վերսկսման հավանականությանը, Դավիթ Բաբայանը նկատեց. «Հակառակորդը, նախ և առաջ, չի տարբերակում հայ-ադրբեջանական և արցախաադրբեջանական հատվածները, այն թշնամու համար և՛ սահմանակից է, և՛ սահմանագիծ՝ ճակատ, ինչը հայկական կողմը պետք է լավ հասկանա, հետևաբար՝ ամեն պահի ցանկացած դեպք կարող է լինել»։

Նա նաև շեշտեց, որ լայնածավալ պատերազմի հնարավորությունը միշտ էլ կա, բայց այստեղ հավանականության խնդիրն է, հեշտ բան չէ սկսել լայնածավալ պատերազմ։ «Այստեղ գերտերությունների, տարածաշրջանային տերությունների շահերն են, ինչը պետք է հաշվի առնել։ Պետք է հասկանանք, թե երբ է հնարավոր գնալ նման գործողության, կան մի շարք նախապայմաններ, որոնք կարող են խթանել դրան։ Առաջինը՝ աշխարհաքաղաքական վակուումն է, ամենախթանող երևույթը, որը մենք տեսանք 1991 թվականին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը և բացվեց մեծ վակուում։ Կարելի էր ինչ-որ վերադասավորություններ անել, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց, որպեսզի ոչնչացներ Արցախը, Հայաստանի նկատմամբ էլ ոտնձգություններ կատարեց՝ չստացվեց։ Հիմա այդ վակուումը չկա»,- նշեց Դ. Բաբայանը։

Նա նաև հավելեց, որ լայնածավալ գործողությունների երկրորդ նախապայմանը հայկական կողմի սխալ աշխարահաքաղաքականություն վարելն է, ինչը նշանակում է, որ պատերազմը լինելու է ոչ թե և ոչ այնքան՝ Ադրբեջանի հետ, այլ՝ Ադրբեջանի միջոցով այլ ուժային կենտրոնների հետ։

Դավիթ Բաբայանի կարծիքով՝ այս ամենը շատ վտանգավոր է և կարող է բերել անկանխատեսելի հետևանքների։ Հայ ժողովուրդն այդ ամենի միջով անցել է 20-րդ դարում, հետևաբար՝ պետք է վարել ճիշտ աշխարհաքաղաքականություն։

«Նույնիսկ ԱՄՆ-ի նման պետությունն ինքնաբավ չէ իր անվտանգության համակարգով, դրա համար կա ՆԱՏՕ և այլ դաշնակիցներ։ Իհարկե, մենք պետք է ունենանք բարեկամ, եղբայրական երկրներ և ավանդական մեր կապերը զարգացնենք ու զորացնենք՝Ռուսաստանի, Իրանի, նույն Միացյալ Նահագների հետ։ Հակառակ դեպքում պատերազմը լինելու է ոչ թե Ադրբեջանի, այլ նրա միջոցով այլ քաղաքական կենտրոնների հետ։ Երրորդ նախապայմանը, որ կարող է լայնածավալ գործություններ սկսվել, այն է, եթե մենք լինենք թույլ, չհամախմբված, բանակը թույլ լինի, և թշնամին հարձակվի սրընթաց պատերազմի միջոցով»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։