Ֆրանկ Էնգել․ Ես ասում եմ այն, ինչ ուզում եմ
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը վստահ է, որ կարող է անարգել պնդել իր սեփական դիրքորոշումը քաղաքական հարցերի շուրջ։
Politico կայքին տված հարցազրույցում Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները փորձել են իրեն ներառել Ինտերպոլով հետախուզվող անձանց ցուցակում՝ Լեռնային Ղարաբաղ իր ուղեւորությունից հետո, որտեղ նա հետևում էր սահմանադրական հանրաքվեի ընթացքին։
Էնգելը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղում սահմանադրական հանրաքվեից հետո դիտորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, քվեարկությունը անվանելով «ժողովրդավարական գործընթացի» արդյունք։
«Ես ասում եմ այն, ինչ ուզում եմ։ Ես ընտրված պաշտոնական անձ եմ, ու ես պաշտպանում եմ այն դիրքորոշումը, որը Եվրախորհրդարանը ունակ չէ պաշտպանել Լեռնային Ղարաբաղում»,- հայտնել է նա։
Հոդվածում, որը նվիրված է խորհրդարանականների արտասահմանյան ուղեւորություններին, նշվում է, որ ԵԽ անդամները կարող են մեկնել ուր ցանկանան մենակ կամ փոքր խմբի կազմում։ Միակ վերապահումն այն է, որ նրանք պետք է դա անեն իրենց, այլ ոչ թե խորհրդարանի անունից։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են