Ավստրիան 750 զինվորականների է տեղակայելու Իտալիայի հետ սահմանին
Ավստրիան զրահատեխնիկա է տեղադրել Իտալիայի հետ սահմանին ու մոտ 750 լրացուցիչ զինվորականներ է ուղարկելու՝ սահմանը հսկելու համար, վախենալով միգրանտների ներհոսքից, հայտնում է The Telegraph-ը։
Երկրի ՊՆ-ում նշել են, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ուժերը Բրեներ տեղափոխելու համար 72 ժամ կպահանջվի։
«Հույս ունեմ, որ մոտ ժամանակներս սահմանային հսկողությունը կուժեղացվի»,- հայտնել է Ավստրիայի պնախարար Պետեր Դոսկոզիլը։ Ընդ որում գերատեսչության ղեկավարը չի նշել ճշգրիտ ժամկետներ։
Վիեննան այս որոշումը կայացնում է, քանի որ մտավախություններ ունի, որ Իտալիայում գտնվող միգրանտները կարող են հատել սահմանը ու հայտնվել ավստրիական տարածքում։ Այդ ժամանակ հնարավոր է 2015-ի միգրանտային ճգմաժամի կրկնություն։
Տարեսկզբից Լիբիայից մինչեւ Իտալիայի ափեր են հասել ավելի քան 85 հազար միգրանտներ։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են