Գերմանիայի ԱԳՆ-ն Էրդողանին նախազգուշացրել է, որ նա չմտածի թուրքական հյուպատոսության առջեւ հայտնվելու մասին
Գերմանիայի ԱԳ նախարարությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախազգուշացրել է, որ նույնիսկ չմտածի թուրքական հյուպատոսության առջեւ հայտնվելու կամ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Գերմանիա իր այցի ընթացքում տեսակապով հանդես գալու մասին, փոխանցում է DW-ն:
Մեկնաբանելով այն լուրերը, թե Էրդողանը մտադիր է մարտահրավեր նետել Գերմանիայի կառավարությանը եւ հանդես գալ թուրք համայքի առջեւ, չնայած Գերմանիայի իշխանությունների արգելքին, Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շաֆերը նշել է, որ դա «Գերմանիայի կառավարության կամքին ուղղված վիրավորանք կլինի եւ երկրի ինքնիշխանության խախտում»: Նրա խոսքով` Գերմանիայի կառավարությունը լծակներ ունի, որպեսզի նման գործողությունների վրա ազդի:
Ավելի վաղ Բեռլինը Անկարային մերժել է Համբուրգ կատարելիք այցի շրջանակում Գերմանիայի թուրք համայնքի առջեւ Էրդողանի ելույթ ունենալու թույլտվությունը:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են