Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը դիմում է եվրադատարան
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ ԺՀԿ-ն սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեի արդյունքները վիճարկելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):
Այս մասին Քըլըչդարօղլուն լրագողներին հայտնել է Անկարայից Ստամբուլ «Արդարության քայլերթի» 20-րդ օրը կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Քըլըչդարօղլուն լրագրողների ներկայությամբ ստորագրել է ՄԻԵԴ ուղարկվելիք հայցադիմումը, որով ընդդիմադիրները բողոքարկում են Թուրքիայի կենտրոնական ընտրական խորհրդի (ԿԸԽ)՝ չկնքված քվեաթերթիկները հաշվարկելու որոշումը:
«Ցավոք, հանաքվեի ժամանակ ԿԸԽ-ի որոշման արդյունքում հանրաքվեի արդյունքները դարձան ոչ լեգիտիմ»,-հայտարարել է Քըլըչդարօղլուն՝ նշելով, որ թղթածրարը ՄԻԵԴ կուղարկվի հենց այսօր:
Հիշեցնենք, որ 2017թ ապրիլի 16-ին Թուրքիայում քվեարկության էր դրվել 18 հոդվածից բաղկացած սահմանադրական փոփոխությունները փաթեթը, որով նախ և առաջ նախատեսվում է անցում կառավարման նախագահական համակարգին: Հանրաքվեին կողմ էր քվեարկել մասնակիցների 51.21 տոկոսը, դեմ՝ 48.79 տոկոսը:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը