Ռուսների համար Թուրքիան տուրիստական ուղղություն կլինի նաև աշնանը և ձմռանը
Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ վերջին ամիսներին կտրուկ աճել է Թուրքիայում հանգստացող ռուս զբոսաշրջիկների թիվը: Թուրքական «Ensonhaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ներկայումս այս երկիր այցելող յուրաքանչյուր երեք զբոսաշրջիկից մեկը ռուս է:
Աղբյուրի հավաստամամբ՝ ռուս զբոսաշրջիկների հետաքրքրությունը Թուրքիայի նկատմամբ, ամենայն հավանականությամբ, կպահպանվի ոչ միայն ամռան ընթացքում, այլև կշարունակվի նաև ձմռանը:
Մասնավորապես հայտնի է, որ ռուսական զբոսաշրջային ընկերություններում արդեն սկսվել են աշնան և ձմռան ամիսների համար դեպի Թուրքիա տուրերի նախապես ամրագրումները:
Ոլորտի ներկայացուցիչ Դմիտրի Մալյուտինը նշել է, որ Ռուսաստանի բնակիչների շրջանում տուրերի վաճառքի առաջատար ուղղությունը Թուրքիան է, որը նախընտրում է հանգստացողների 32 տոկոսը:
Ռուս զբոսաշրջիկների կողմից հաճախ ընտրվող ուղղություններից են նաև Հունաստանը, Դոմինիկյան Հանրապետությունը, կուբան ու Մալդիվյան կղզիները:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 24-ին Սիրիայի և Թուրքիայի սահմանին թուրքական ռազմաօդային ուժերը խոցել էին ռուսական SU-24 ինքնաթիռը, ինչի հետևանքով ռուս-թուրքական հարաբերություններում լուրջ չգնաժամ էր սկսվել: Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ մի շարք տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել: Այդ ճգնաժամի ֆոնին կտրուկ նվազել, գրեթե զրոյացել էր նաև Ռուսաստանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը