ՀԷՑ-ի 80 մլն դոլարի վարկը սպառողնե՞րն են մարելու
«Ժողովուրդը» գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 80 մլն դոլարի չափով վարկ է վերցրել «Ասիական զարգացման բանկից»: Նշված գումարով ՀԷՑ-ը մտադիր է բարելավել Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխումը և նպաստել էներգետիկ անկախության և արդյունավետության բարձրացմանը: Սակայն ընկերության կողմից վարկ վերցնելը լուրջ մտահոգությունների առիթ է դարձել ոչ միայն մասնագետների, այլև ՀՀ քաղաքացիների մոտ: Մարդիկ համոզված են, որ ՀԷՑ-ն այս վարկը մարելու է մեր՝ սպառողներիս հաշվին: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ ընկերության նախկին տնօրենը հենց այդպես էր վարվում: «Գումարներ էր վերցնում, հետո դրանց սպասարկման ծախսերը մտցնում էր էլէներգիայի սակագնի մեջ ու դիմում էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ու համոզում, որ ինքը ներդրումներ կատարելու համար վարկ է վերցրել: Բայց իրականում դա տնտեսագիտորեն ընդունելի չէ, այդպիսի ներդրումներ չեն անում: Ամենայն հավանականությամբ, իրենք սեփական ֆինանսական միջոցներ չունեն և որոշել են այս ճանապարհով գնալ: Ես չեմ կարծում, որ այդ վարկը ցածր տոկոսադրույքով է, բայց հույս ունենանք, որ դա չի ազդի էլէներգիայի սակագնի վրա»,- հույս հայտնեց տնտեսագետը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են