Ստեփանակերտում մոտ 300 բնակարան ունեցող թաղամասի կառուցման ծրագրի վերաբերյալ Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հուլիսի 13-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված մայրաքաղաքի Տիգրան Մեծ փողոցում մոտ 300 բնակարան ունեցող թաղամասի կառուցման ծրագրին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։
Ծրագրի նախագծահաշվարկային աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ թաղամասը բաղկացած կլինի 7 և 9 հարկ ունեցող 6 շենքերից, որոնցից 3-ի նախագծերն ու հողային աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մյուս մասի նախապատրաստական գործընթացն ավարտին կհասցվի մոտակա ամիսներին: Շենքերի կառուցումը կիրականացվի պետական և մասնավոր հատվածների համաֆինանսավորմամբ, կապահովվի բնակարանների գների մատչելիության սկզբունքը:
Հանրապետության նախագահը նշել է, որ յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան ծրագրային դրույթը կյանքի կոչելու համար կառավարությունը խրախուսելու է բազմաբնակարան նոր թաղամասերի կառուցումը՝ խստորեն պահպանելով որակի բոլոր չափորոշիչները: Ի թիվս այլ ցուցումների՝ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին մեկ անգամ ևս ուսումնասիրել տարածքի երկրաբանական առանձնահատկությունները, շենքերի սեյսմակայունության ապահովման բոլոր տարբերակները և համապատասխան որոշում կայացնելուց հետո միայն սկսել թաղամասի շինարարական աշխատանքները:
Խորհրդակցությանը մասնակցում էին քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

















































Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...