Անգոլայի քաղաքացին երկրորդ անգամ փորձել է հատել հայ-թուրքական սահմանը
Փորձելով հասնել Ֆրանսիա՝ Անգոլայի քաղաքացին փորձել է երկրորդ անգամ ապօրինի հատել հայ-թուրքական սահմանը։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ուժերի սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունում ասացին, որ սույն թվականի հունիսի 17-ին պետական սահմանի մերձակայքում գտնվող Արաքսավան բնակավայրում, կամավոր ազգային գնդի անդամը մի տղամարդու է նկատել, որը գյուղի բնակիչներին հարցեր է տվել՝ նրանց հետ անգլերեն խոսելով։ Անհայտ անձի մասին գյուղի բնակիչը տեղեկացրել է սահմանապահներին։ Իրազեկվել է նաեւ Հայաստանի ոստիկանությունը։
Կասկածելի տղամարդու փաստաթղթերը ստուգելուց հետո պարզ է դարձել, որ նա 1982 թվականին ծնված Անգոլայի քաղաքացի Դոնգանա Բոբ Ջոան է։ Բացի անձնագրից, նա ուներ փաստաթղթեր, որոնք ապացուցում էին Ֆրանսիայում՝ նրա փախստական լինելը։ Նրա մոտ է եղել նաեւ Հայաստանի Հանրապետության ուղղիչ հաստատություններից ազատ արձակվելու տեղեկանքը։
Հարցաքննության ընթացքում պարզ է դարձել, որ Դոնգալա Բոբ Ջոան պատիժ է կրել Թուրքիայի Հանրապետության Հայաստանի հետ պետական սահմանը հատելու պատճառով։ Ազատ արձակվելուց հետո նա Երեւան-Փարիզ չվերթի տոմս է ձեռք բերել, սակայն անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով չի կարողացել մեկնել։ Դրանից հետո նա Ֆրանսիա մեկնելու այլ միջոցներ է սկսել փնտրել։
Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները որոշում են կայացրել Դոնգալա Բոբ Ջոային սահմանված կարգով Ֆրանսիայի դեսպանատուն հանձնելու մասին։ Սահմանապահ ծառայության ղեկավարությունը երախտագիտություն է հայտնում Հայաստանի տեղի բնակիչներչին, որոնք սահմանապահների հետ պահպանում են պետական սահմանը։
2016 թվականի հունիսի 15-ին նշված անձն ապօրինաբար հատել է Թուրքիայի Հանրապետության՝ Հայաստանի հետ սահմանը։
Իրավախախտը լողալով անցել է Արաքս գետը, հետո հաղթահարել ազդանշանային համակարգը եւ մի քանի տասնյակ մետր շարժվել սահմանի երկայնքով։ Որոշ ժամանակ անց նա փորձել է հայտնվել Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում։ Նրան կրկին նկատել են բնակիչներն ու հայտնել այդ մասին սահմանապահներին։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են