Վենեսուելայում ամենօրյա ցույցերը չեն դադարում. ցուցարարների շրջանում 90 մարդ է զոհվել
Վենեսուելայի բնակիչներն ապրիլից սկսած բողոքի ցույցեր են անցկացնում` պահանջելով նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականը, որին նրանք մեղադրում են բռնապետություն հաստատելու և երկիրը խորհ տնտեսական ճգնաժամի հասցնելու մեջ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, միայն Բարկիսիմենտո քաղաքում շաբաթօրյա ցույցերի ընթացքում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 4 ցուցարար է մահացել:
Բարկիսիմենտոյի քաղաքապետի խոսքով` կառավարամետ զինված կազմավորումներն են կրակ բացել ցուցարարների ուղղությամբ:
Այսպիսով, Վենեսուելայում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհված անձանց թիվը հասել է 90-ի, ևս 750 մարդ վիրավորվել է:
Վենեսուելայում բողոքի ցույցներն ամենօրյա բնույթ են կրում: Ոստիկանությունն արդեն ավելի քան 1300 մարդու է ձերբակալել, ևս 250-ը կանգնել են ռազմական դատարանի առաջ:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են