Մի խումբ պաշտոնատար անձինք տիրանում են ՍԴ-ի լիազորություններին
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», և «Հայրենիք» կուսակցությունների ստեղծած աշխատանքային խումբը հաղորդագրություն է տարածել։ Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․
«Ինչպես հայտնի է, այսօր «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», և «Հայրենիք», կուսակցությունների կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել ընդհանուր առմամբ 9 էջից բաղկացած՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով սահմանված հանցագործությունների մասին հաղորդում։
Ըստ էության, ներկայացված հաղորդումը միտված է օրենսդիր և գործադիր իշխանությունների, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց հանցակցությամբ իրականացված իշխանության յուրացմանը իրավական գնահատական տալուն։
Սահմանադրական դատարանի և դրա առանձին դատավորների դեմ նախաձեռնված և դատական իշխանությունը զավթելուն միտված գործողությունները սկսվել և շարունակվում են մեկ տարուց ավելի՝ նպատակ ունենալով Սահմանադրական դատարանում ձևավորել կառավարելի մեծամասնություն: Այլ խոսքով՝ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Սահմանադրական դատարանի երեք դատավորների լիազորությունները դադարեցնելու և Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնավարումից զրկելու, ինչպես նաև նրանց փոխարեն այլ անձանց նշանակելու միջոցով օրենսդիր և գործադիր իշխանությունը ներկայացնող, ինչպես նաև այլ բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձինք` հանցակցությամբ, տիրանում են Սահմանադրական դատարանի լիազորություններին և այդ ամենը կատարում են` վերազանցելով իրենց լիազորությունները։
Այս գործողություններով հանցակիցները խախտում են իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման սկզբունքը և անգամ փաստացի վերացնում Հայաստանի Հանրապետության՝ իրավական պետության լինելու բնութագիրը։
Նկատի ունենալով, որ այս փաստերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի, 300․1-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 1-ին մասի առերևույթ հատկանիշներ պարունակող արարքներ և առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով` հանցագործության մասին Գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդմամբ խնդիր է դրված հարուցել քրեական գործ և կատարել պատշաճ, անաչառ ու համակողմանի նախաքննություն»:


















































Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են «Tesla»-ն ու «Dodge»-ը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Ռուս փորձագետը Հայաստանին կոչ է արել Ադրբեջանից նավթամթերք ներկրելիս ամեն ինչ ուշադիր ուսումնասիրել