Մայիսին Հայաստանի պետբյուջեի հարկային եկամուտների աճի տեմպը զգալիորեն դանդաղել է
Ուրբաթ հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի պետբյուջեի հարկային եկամուտների հարցում գործերը վատ չեն։ եվ այսպես՝ հունվար- մայիս ամիսներին հարկերի ու պետական տուրքերի մասով եկամուտները՝ տարեկան կտրվածքով աճել են 8․4 տոկոսով։ Այսինքն մոտ են եղել երկնիշ թվի։ Սակայն, եթե մայիսյան ցուցանիշն առանձին հաշվենք, ապա պատկերն արդեն այդքան էլ լավատեսական չի լինի։
Մայիսին հավաքված հարկերի գումարը, ըստ էության, աճել է, բայց զուտ խորհրդանշորեն՝ տարեկան կտրվածքով 0․6 տոկոսով։ Միանգամայն հնարավոր է, որ նման «աճը» հաշվարկային սխալների հետեւանք է։ Այնպես որ չի բացառվում, որ ճշգրտումներից ու ուղղումներից հետո «պլյուս» նշանը կփոխարինվի «մինուսով»։
Հարկերի խնդիրն առաջացել է անցած տարի, ու կապակցված է եղել թե ընթացիկ գներով մանրածախ ապրանքաշրջանառության ծավալի, թե ապրանքների (այդ թվում ու հատկապես՝ հարկայինների համար այդքան բարերար ավտոմեքենաների) ներմուծման կրճատման հետ հետ։ Հասկանալի է, որ դա հանգեցրել է հարկային բազայի նեղացմանը։ Իսկ վորենշյալ երեւույթների սկզբնական պատճառը արտասահմանից փոխանցվող «տրանսֆերների» մեջ է թաքնված։
Մասնավոր դրամական փոխանցումների ու պետբյուջեի հարկային եկամուտների դիմանիկայի միջեւ որոշակի կապը հատկապես հստակ է դրսեւորվել անցած տարի։ Հայտնի է, որ վերջին տարիներին Հայաստանի ֆիզիկական անձանց գումարային փոխանցումները զգալիորեն կրճատվել են, մանավանդ Ռուսաստանից։ Դրա հետեւանքով` փոխանցումներ ստացող շատ ընտանիքների եկամուտները (այդտեղից էլ նաեւ ծախսերը) նվազել են։
Անցած տարի մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը կրճատվել էր։ Ընդ որում ոչ միայն համեմատական այլեւ ընթացիկ գներով։ Դա մասնավորապես բացասաբար է անդրադարձել ԱԱՀ-ի գանձումների վրա (տարեկան կտրվածքով 7․7 տոկոսի անկում)։ Հունվար- փետրվար ու հուլիս- հոկտեմբեր ամիսներին պետբյուջեի հարկային եկամուտների դինամիկան բնութագրվել է անկումով։ Տարվա արդյունքներով աննշան աճ (1․1 տոկոսով) ապահովվել է մեծամասամբ նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին դրական տեղաշարժների շնորհիվ։
Ընթացիկ տարվա առաջին ամիսները, բացառությամբ մայիսի, նույնպես նշանավորվել են պետբյուջեի հարկային եկամուտների հուսադրող աճով։ Նկատենք, որ հունվար- ապրիլ ամիսներին (մայիսի տվյալները դեռ չեն հրապարակվել) Ռուսաստանից դրամական փոխանցումները, դոլարով արտահայտած, աճել են 12 տոկոսով։ Պաշտոնական տվյալներով, ապրիլին մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը ընթացիկ գներով ավելացել է տարեկան կտրվածքով 7․5 տոկոսով, իսկ մայիսին ՝ 10․5 տոկոսով։ Այսինքն, դատելով այդ տվյալներից, նշված ամիսներին այդ ոլորտում հարկային բազան պետք է նկատելիորեն աճեր։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են