Ռուսաստանը որոշել է դադարեցնել ԵԽ բյուջե անդամավճարի մուծումը
Ռուսաստանը որոշել է դադարեցնել ԵԽ բյուջե 2017 թվականի անդամավճարի մուծումը։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում տեղեկացրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանը վճարումները դադարեցնում է մինչեւ ԵԽԽՎ–ում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակության իրավասությունների ամբողջական ծավալով վերականգնումը։
Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ Եվրոպայի խորհրդի գործունեությանը ՌԴ մասնակցության այլ հրատապ հարցեր, այդ թվում՝ ԵԽ Հանցավոր գործունեությամբ ձեռք բերած ակամուտների լվացման, հայտնաբերման, առգրավման եւ բռնագրավման մասին կոնվենցիայի եւ ԵԽ Մարզական միջոցառումների ժամանակ անվտանգության միասնական մոտեցման, պաշտպանության եւ սպասարկման մասին կոնվենցիայի վավերացման ընթացքը։
NEWS.am


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են