Հուլիսին Երևանում ջերմաստիճանը կհասնի +41-ի
Իրաքի շրջաններից հուլիսի 1-ին կմոտենա հերթական արևադարձային տաք օդի ալիքը: Հանրապետության տարածքում հուլիսի 1-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Վաղվանից սկսած օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար բարձրանալ: Երևանում այսօր կանխատեսվում է մինչև 35, վաղը Արարատյան դաշտում և մայրաքաղաքում, Սյունիքի և Տավուշի հովիտներում ջերմաստիճանը կհասնի 36 աստիճանի: Հուլիսի 3-ին ջերմաստիճանը կհասնի 38-ի, հուլիսի 4-ին և 5-ին ջերմային ալիքը կհասնի իր բարձրակետին, և ջերմաչափը ցույց կտա 39-40 աստիճան»,-ասաց նա:
Սուրենյանի խոսքով` հուլիս ամսվա ողջ ընթացքում օդի միջին ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձր կլինի կլիմայական նորմայից:
Երևանում առանձին օրերին տաք օդային ալիքի ժամանակ ջերմաստիճանը կհասնի 39-41 աստիճանի: Արարատում, Արմավիրում, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռներում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի 39-41 աստիճանի: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կհասնի 32-35 աստիճանի: Գյումրիի հատվածում չի բացառվում մինչև 37 աստիճան տաքություն»,-ասաց նա: Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը նշեց, որ Լոռու մարզում առավելագույն ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 32-36 աստիճանի, Տավուշում կանխատեսվում է 36-39 աստիճան: Սյունիքի մարզի հովտային գոտիներում կանխատեսվում է 39-41, նախալեռնային շրջաններում` 30-34 աստիճանի:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են