Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վերակառուցված ցանց, նվազեցված կորուստներ, գոհ բնակիչներ Նարեկ Կարապետյանի պնդումը կեղծ է․ 2018-ից հետո առաջին անգամը չէ, որ կենսաթոշակները բարձրացվում են. Factor.am Վթարային աշխատանքներով պայմանավորված, որոշ հասցեներում ջրանջատումներ են սպասվում Ակտիվ ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան տեսքով տեղումներ Նախկին արքայազն Էնդրյուին արգելել են ձիավարել. The Sun ՔՈԳՎ հերթական բացահայտման արդյունքում հայտնաբերվել է հերոինով 14 փաթեթ․ 35-ամյա երևանցին ձերբակալվել է Ղազախստանում Սու-30ՍՄ է կործшնվել Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի գրասենյակի դրամարկղից հափշտակվել է ավելի քան մոտ 141 հազար դոլար Հայկական երկաթուղու կոնցեսիայի դադարեցումը կարժենա շուրջ 104 մլրդ դրամ. Ազատություն Ռուբեն Վարդանյանը հրաժարվում է դատավճռի բողոքարկումից Մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի վարչական շրջանների մի շարք հասցեներում ջրամատակարարումը կլինի 17-ժամյա ռեժիմով Կադրային փոփոխություններ՝ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում

Մեծ Պահք. Օր 10Վերակառուցված ցանց, նվազեցված կորուստներ, գոհ բնակիչներՆարեկ Կարապետյանի պնդումը կեղծ է․ 2018-ից հետո առաջին անգամը չէ, որ կենսաթոշակները բարձրացվում են. Factor.amՎթարային աշխատանքներով պայմանավորված, որոշ հասցեներում ջրանջատումներ են սպասվումԱկտիվ ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան տեսքով տեղումներՆախկին արքայազն Էնդրյուին արգելել են ձիավարել. The SunՔՈԳՎ հերթական բացահայտման արդյունքում հայտնաբերվել է հերոինով 14 փաթեթ․ 35-ամյա երևանցին ձերբակալվել էՂազախստանում Սու-30ՍՄ է կործшնվելԼեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի գրասենյակի դրամարկղից հափշտակվել է ավելի քան մոտ 141 հազար դոլարՀայկական երկաթուղու կոնցեսիայի դադարեցումը կարժենա շուրջ 104 մլրդ դրամ. ԱզատությունՌուբեն Վարդանյանը հրաժարվում է դատավճռի բողոքարկումիցՄայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի վարչական շրջանների մի շարք հասցեներում ջրամատակարարումը կլինի 17-ժամյա ռեժիմովԿադրային փոփոխություններ՝ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում «Պենելոպե, օ՜, Պենելոպե»․ Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնումԵրևանում մեկնարկում է նոր կարևոր նախագծի՝ «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» -ի ստեղծումը (ֆոտոշարք)Փարաջանովի արվեստը՝ Երևանի սրտում (ֆոտոշարք)ՀՀ վարչապետը պաշտոնական այցով մեկնել է ԼեհաստանՇՎՏՄ ոսկու փորձարկման լաբորատորիան հավատարմագրվել է. վերահսկողությունը կխստացվիԱՄՆ-ի հետ գործարքը մոտ է իրականացմանը. Աբաս ԱրաղչիԻնչ խախտումներ է արձանագրել տեսչական մարմինը բենզինի, դիզվառելիքի և հեղուկ գազի լիցքավորման կետերում (տեսանյութ)Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 0.03 հա մակերեսով հողամասՊոլսո Հայոց պատրիարքն առաջարկում է սինոդական կառույց ստեղծելԱդրբեջանը 4500 տոննա դիզվառելիք կուղարկի Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ-ներՆԳ նախարարը ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում․ ՆԳՆ խոսնակը՝ փոխոստիկանապետերի ազատման մասինԱմերիկան արդեն հոգնել է հաղթելուց. Դոնալդ ԹրամփԱպարանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտելԲիլ Գեյթսը ներողություն է խնդրել Էփշթեյնի հետ կապերի պատճառովԹրամփը Կոնգրեսի առջև ամենաերկար ուղերձում խոսել է Իրանի, Վենեսուելայի, Ուկրաինայի, նավթի և գազի ռեկորդային արդյունահանման մասինԹրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Վենեսուելայից ստացել է 80 միլիոն բարել նավթԹուրքիայում F-16 կործանիչ է կործանվել, օդաչուն մահացել էՆորվեգիայի 89-ամյա թագավորը հոսպիտալացվել է Իսպանիայում«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր՝ երկու անվանակարգումԿոտայքում «Opel»-ը կողաշրջված հայտնվել է ծառերի մեջ. կա 1 զոհ, 2 վիրավոր․ մահացածը ՊՆ ծառայող էրԿա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերինՄանկապարտեզի տնօրենի պաշտոնավարումը կկասեցվիԵրևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառերին․ զոհ և տուժածներ կանԻրանը միջnւկային զենքից հրաժարվելու խոստում չի տվել. ԹրամփԹրամփն իր ամենամյա Միասնության իրավիճակի մասին ուղերձում խոսեց նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության և ԱՄՆ միջնորդական ջանքերի մասին․ ՄկրտչյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՈւմ կենսաթոշակն ու ինչ չափով կբարձրանա․ Արսեն Թորոսյանը մանրամասնել էԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ»Հայաստանը դատապարտում է երեխաների դեմ բռնության բոլոր ձևերը և կոչ անում հավատարիմ մնալ միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին․ ՀովհաննիսյանՎերականգնվել է պետությանը պատճառված 10 մլն դրամըՋերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ ենՀՀ էկոնոմիկայի նախարարն աշխատաշուկայի վերաբերյալ վիճակագրություն է հրապարակելՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի նախագահի հետԱՄՆ-ն ձեռնպահ է մնացել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի քվեարկությունիցԱպրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան․ ՓաշինյանReuters/Ipsos. Ամերիկացիների մեծ մասի կարծիքով Թրամփը տարիքի հետ ավելի անկանխատեսելի է դառնումՁևավորվել են առավել համակարգված համագործակցության նոր հնարավորություններ․ Մկրտչյան
Հայաստան

ՌԴ դեսպանատուն. «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծն ուղղակիորեն կազդի ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների ճակատագրի վրա

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ կապված «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունման հետ:

Հայտարարության մեջ նշվում է. «Որքան հասկանում ենք, տվյալ դեպքում խոսքը օրենսդրական ակտի քննարկման մասին է, որն ուղղված է Հայաստանում տեսալսողական ԶԼԼՄ-ների գործունեության իրավական բազայի արդիականացմանը, ըստ էության, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոխարինման միջոցով: Նախ, կցանկանայինք նշել, որ տվյալ հարցը Հայաստանի ներքին գործն է: Միեւնույն ժամանակ, նոր օրենքն ուղղակիորեն կազդի ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների ճակատագրի վրա: Մենք ուշադիր հետեւում ենք պրոցեսին: Սակայն եթե ավելի լայն դիտարկենք հարցը, ապա, անկասկած, դա լրջորեն կփոխի մեդիա տարածքը: Նոր պայմաններում ռուսական հեռուստաալիքները կհեռարձակվեն հանրային մուլտիպեքսում միայն միջպետական համաձայնագրի հիմքով: Այսինքն՝ պետք է պայմանավորվել «խաղի նոր կանոնների» շուրջ, որոնք ներկայացնում է հայկական կողմը: Ռուսական կողմը բազմիցս հայտնել է նման երկխոսության պատրաստակամության մասին: Սպասում ենք մեր հայ գործընկերների պատասխանին:

Բանակցությունների կարեւոր ասպեկտ է «լեզվական» անվտանգությունը: Որքան մենք հասկանում ենք, դրանով է պայմանավորված օրինագծում առկա պահանջը արտասահմանյան մեդիա պրոդուկտի համար: Խոսքը գլխավորապես ռուսալեզու ծրագրերի մասին է: Գաղտնիք չէ, որ Հայաստանի անկախության վաղ շրջանից ռուսերենը ֆորմալ տեսանկյունից կորցրել է իր հատուկ կարգավիճակը: Նոր պահանջներն ըստ էության շարունակում են այդ պրոցեսը: Սակայն դե ֆակտո ռուսերենն այսօր մեծ դեր է խաղում Հայաստանում: Մենք գիտենք, որ ՀՀ քաղաքացիների զգալի մասը կապ ունի Ռուսաստանի հետ՝ ոմանք այստեղ աշխատում են, ոմանք՝ ապրում, ունեն հարազատներ, ում այցելում են եւ այլն:

Մեր երկրներին միավորում է ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում անդամակցությունը: Եկեք, օրինակ, դիտարկենք Ռուսաստանում հայ վարորդների վարորդական իրավունքների հետ կապված իրավիճակը: Դրա համար պետք է, որպեսզի Հայաստանում ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ունենա: Սակայն չնայած դրա բացակայությանը՝ ՀՀ քաղաքացիների համար ռուսական կողմը փորձում է ընդունելի որոշում կայացնել ԵԱՏՄ շրջանակում համատեղ ջանքերով: Սա միայն մեկ օրինակ է, որը վկայում է ՀՀ-ում ռուսերենի հատուկ դերի մասին:

Այդ իրողություններով է պայմանավորվել հայ հասարակության հետաքրքրությունը ռուսական հեռուստաալիքների նկատմամբ: Օրինակ՝ համաձայն ՀՀ ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի գործունեության մասին հաշվետվության՝ Հայաստանում հեռարձակվող «Առաջին ալիք»-ը, «ՌՏՌ Պլանետա»-ն եւ «Ռոսսիա: Կուլտուրա»-ն ունեն բավականին սոլիդ եւ կայացած լսարան:

Հաշվի առնելով նոր օրենսդրական պահանջները՝ ակամայից ծագում է հարց կաբելային փաթեթների հասանելիության մասին: Եթե մարդը համարի, որ հանրային մուլտիպլեքսի ալիքները չեն բավարարում նրա տեղեկատվական պահանջմունքները, ապա ստիպված կլինի ընտրություն կատարել ի օգուտ կաբելային հեռուստատեսության: Սակայն, համաձայնվեք, որ Հայաստանում այսօր ոչ բոլորը կարող են դա թույլ տալ իրենց:

Հաճախ լսում ենք տարատեսակ նախատինք ռուսական հեռուստաալիքներով ցուցադրվող հաղորդումների կոնտենտի վերաբերյալ: Ինչպես ներկայացվում է, դա մեծամասամբ նախասիրությունների հարց է: Ընդհանուր առմամբ, ցանկացած ԶԼՄ, այդ թվում՝ հեռուստաալիքները, ներկայացնում են մեկ կամ մի քանի տեսակետ, որոնց հետ հեռուստադիտողը իրավունք ունի համաձայնվել կամ հակառակը: Կարելի է անգամ դրանք վիճարկել. ինչպես հայտնի է, ճշմարտությունը ծնվում է վեճերի արդյունքում:

Այդ ամենը մտորումներ են, որոնք որեւէ կերպ չեն հավակնում օրենսդրական գործընթացին միջամտել: ՀՀ պատգամավորները կքվեարկեն՝ ելնելով իրենց պետության եւ ժողովրդի շահերի սեփական ընկալումներից: Անշուշտ, Ռուսաստանը հարգանքով կվերաբերվի այդ առումով ցանկացած որոշմանը: Միեւնույն ժամանակ, հույս ունենք, որ վերոգրյալը կհամալրի ընթացող քննարկումների ընդհանուր պատկերը: Առավելեւս, որ նոր օրենքը զգալիորեն կազդի տեղեկատվական քաղաքականության վրա, որը մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների ամբողջության զգալի մասն է»: