Էրդողանն իսկապես համալսարանի դիպլոմ չունի՞. թուրքական կայքի անդրադարձը
Թուրքական biliyomuydun.com կայքը որոշել է հետաքննել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համալսարանական առեղծվածային դիպլոմի պատմությունը և եկել այն եզրակացության, որ դիպլոմն իսկապես կեղծ է, ինչպես բազմիցս հայտարարել են ընդդիմադիր լրատվամիջոցները։
Ըստ կայքի՝ 1954թ.-ին ծնված Էրդողանը 1978թ.-ին պետք է ավարտեր ավագ դպրոցը, սակայն նրա կենսագրությունում ավագ դպրոցի ավարտման տարեթիվը նշված է որպես 1979թ.։
«Նույն դասարանո՞ւմ է մնացել ուրեմն, թե սխալ հաշվարկ է», - հռետորական հարց է ուղղում կայքի լրագրողը։
Սակայն, սա Թուրքիայի նախագահի կրթական կենսագրության մեջ միակ անճշտությունը չէ։
Էրդողանը ավարտել է Իմամ Հաթիփ կրոնական դպրոցը, ժամանակին հոգևոր դպրոցի սաները իրավունք ունեին դիմելու միայն համալսարանի աստվածաբանության ֆակուլտետ, այլ բաժիններ նրանց պարզապես չէին ընդունում։
Էրդողանի կենսագրության մեջ նշվում է, որ առևտրային կապերի բաժնի մասին երազելով, նա ջանասիրաբար աշխատել է մեկ այլ ավագ դպրոցի հավելյալ քննություններ հանձնելու և նոր վկայական ստանալու համար, որի շնորհիվ էլ կարողացել է ընդունվել իր նախընտրած բաժինը։
«Մեկ տարի նույն դասարանում մնացած Թայիփը, ում ցածր առաջադիմության մասին փաստել են նաև իր դասընկերներից շատերը, փակվում է տանն ու մի քանի ամսում կարողանում հանձնել մեկ այլ ավագ դպրոցի քննություններ ու բավարար գնահատականներ ստանալով կարողացել է դիմել Ստամբուլի լավագույն համալսարաններից մե՞կը», - գրում է կայքը։
Ավելին՝ եթե Էրդողանը հավելյալ քննություններ է հանձնել մեկ այլ դպրոցի վկայական ստանալու ու փաստաթղթերը համալսարան ներկայացնելու համար, ապա այդ ավելացված քննությունների մասին փաստող թղթերը նույնպես պետք է առկա լինեն արխիվում։
«Սակայն դրանք չկան, չկան ու չկան։ Իսկ եթե նա այդ քննությունները չի հանձնել՝ հոգևոր դպրոցի ատեստատով նրա ՝ Մարմարա համալսարան ընդունվելն անհնարին է։ Հետաքրքիր է, նույնիսկ Օսմանյան շրջանում սովորած Աթաթուրքի ուսման հետ կապված բոլոր թղթերը առկա են, բայց Էրդողանինը չկա», - եզրափակում է կայքը։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են