«Լուսավոր Հայաստանը» կպատասխանի հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին
Հունիսի 24-ին ժամը 10:00-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի կունենա «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության մամուլի ասուլիսը: Պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտնեց, որ ասուլիսին նրանք կպատասխանեն լրատվամիջոցների բոլոր հարցերին:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» հունիսի 22-ին ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որին համապատասխան՝ դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչեւ կլրանա նրանց ՍԴ դատավորի պաշտոնում 12 տարին:
Բացի այդ, նախատեսվում է, որ ՍԴ նախագահի լիազորությունների ժամկետը դադարեցվում է, որից հետո ընտրվում է ՍԴ նոր նախագահ: «Իմ քայլը» 89 ձայներով դեմ է քվեարկել ՍԴ-ին նախագծի փոխանցմանը:
Նշենք, որ նույն օրը «Բարգավաճ Հայաստանը» ստորագրահավաք է նախաձեռնել ՍԴ դիմելու համար: ԲՀԿ-ն դիմել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ միանալու ստորագրահավաքին:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի