Ամենատարածված մուտացիան 2,5-8 անգամ գերազանցում է կորոնավիրուսի վարակելիությունը
SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի գենոմում ամենատարածված մուտացիան, որը հատուկ է վիրուսի հետազոտված շտամների ավելի քան կեսին, 2,5-8 անգամ բարելավում է բջիջների մեջ թափանցելու նրա ունակությունը: Այս մասին հայտնում են Նյու Յորքի համալսարանի մասնագետները:
Հետազոտությունները ցույց են տվել, որ D614G մուտացիան արագացնում է վիրուսի փոխանցումը մարդկային բջիջների ամենատարբեր տեսակների միջեւ, այդ թվում՝ թոքերի, լյարդի եւ աղիների, հայտնում է ՏԱՍՍ-ը: Բացառված չէ, որ այս մուտացիան վիրուսը նաեւ ավելի կայուն է դարձնում մարդկային ֆերմենտների հանդեպ:
Գիտնականներն այսօրվա դրությամբ առանձնացրել են կորոնավիրուսի 3 հիմնական տարատեսակ: Շտամների գրեթե 70 տոկոսը S գենում ընդհանուր մուտացիա ունի, որը կառավարում է SARS-CoV-2-ի մակերեւութային սպիտակուցների արտադրումը, որոնք վիրուսին օգնում են թափանցել բջջի մեջ: D614G մուտացիան գրեթե միշտ հանդիպում է ORF1b հատվածի աշխատանքը փոխող P314L մուտացիայի հետ միասին, որը կառավարում է մի քանի սպիտակուցների արտադրումը, որոնք կարեւոր են վիրուսի ՌՆԹ-ի պատճենման եւ վարակված բջիջների մեջ բազմացման համար:
Գիտնականները մինչեւ վերջին ժամանակները չէին կարողանում հասկանալ, թե մուտացիաներից յուրաքանչյուրն ինչ է անում առանձին: Իսկ հիմա նրանք պարզել են, որ D614G մուտացիան վիրուսն ավելի վարակիչ է դարձնում: Այս մուտացիայի շնորհիվ վիրուսն ավելի ակտիվորեն է թափանցել աղիների բջիջների մեջ (ախտահարված բջիջների թիվն աճել է 2,5 անգամ), թոքերի (5 անգամ), լյարդի (գրեթե 8 անգամ): Ավելին՝ մուտացիան 4 անգամ նվազեցրել է այն հավանականությունը, որ իմունիտետը կճանաչի վիրուսի սեպաձեւ սպիտակուցը, որն օգտագործվում է բջիջների մեջ ներթափանցելու համար: Գումարած, որ եթե ճանաչումն, այնուամենայնիվ, տեղի է ունենում, իմունային համակարգն ավելի դանդաղ է ոչնչացնում վիրուսի թաղանթի սպիտակուցները, ինչը վիրուսին թույլ է տալիս ժամանակ շահել:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ