Մոսկվան պատասխան քայլեր է պատրաստում՝ ԱՄՆ-ում դիվանագիտական սեփականության կալանքի կապակցությամբ
Մոսկվան պատասխան քայլեր է պատրաստում՝ ԱՄՆ-ում դիվանագիտական սեփականության կալանքի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետը նշել է, որ Մոսկվայի պատասխանը պետք է ունենա «մշակման շատ պատկառելի բազա»։ Ամերիկյան կողմին այդ մասին բազմիցս զգուշացրել են, շեշտել է Զախարովան։
Նա նաեւ նշել է, որ այդ հարցով զբաղվում է ոչ միայն արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Հունիսի սկզբին Զախարովան հայտնել էր, որ Մոսկվան կարող է վնասի փոխհատուցում պահանջել սեփականության կալանքի համար։ Բացի դրանից նա նշել էր, որ այդ օբյեկտներ մտնելու իրավունքից օգտվում են ինչ-որ անհայտ անձիք։ Նախօրեին The Washington Post-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը դիտարկում է երկու նահանգներում դեսպանատան շենքերը ռուս դիվանագետներին վերադարձնելու հնարավորությունը։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են