Հայաստանում տրանսպորտային զարգացվածությունը շատ ցածր մակարդակում է. փորձագետ
2007 թվականից Համաշխարհային բանկը՝ Ֆիննական համալսարանի հետ համատեղ, երկու տարին մեկ անգամ ուսումնասիրում է աշխարհի 160 երկրների լոգիստիկան։ Հայաստանը տրանսպորտային զարգացման հարցերում միայն 141-րդ տեղում է։ Այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանին համապատասխան երկրները մոտավորապես նույն դիրքերում են։ Սակայն նա հավելեց, որ այնպիսի երկրներ, ինչպիսին Հայաստանն է, որոնք դեպի ծով ելք չունեն, շատ են տարբերվում դեպի ծով ելք ունեցող երկրներից։
«Համաշխարհային բանկի փորձագետների համաձայն՝ դեպի ծով ելք չունեցող երկրների ապրանքաշրջանառությունը 25-30 տոկոսով տարբերվում է դեպի ծով ելք ունեցողներից։ Եվ դա փաստ է»,-նշեց փորձագետը։
Առաքելյանի խոսքով՝ դրա պատճառը ապրանքների փոխադրումն է։ Իսկ երբ Վերին Լարսով անցնող ճանապարհն ինչ-ինչ պատճառներով փակվում է, Հայաստանի տնտեսությունը փաստացի դադարում է գործել։ Բացի այդ, ցամաքային ու օդային փոխադրումները զգալիորեն ավելի թանկ արժեն, քան ծովայինները։
«Այսօր Վրաստանը հանգիստ կարող է սեփական նավահանգստով իր գինին Չինաստան փոխադրել, եւ դա ընդամենը մի քանի հարյուր դոլար կարժենա։ Իսկ Երեւանից միայն Փոթիի նավահանգիստ բեռնափոխադրումը 1000 դոլար կարժենա»,-ասաց փորձագետը։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են