Իրանը ցանկություն է հայտնել հյուրընկալել 2019 թվականի եվրասիական միջխորհրդարանական հանդիպումը
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտնել է 2019 թվականին Եվրասիական երկրների խորհրդարանների խոսնակների չորրորդ ամենամյա հանդիպումը հյուրընկալելու Իրանի պատրաստակամության մասին, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը:
Ալի Լարիջանին համապատասխան հայտարարությունն արել է Սեուլում Եվրասիական երկրների խորհրդարանների խոսնակների երկրորդ ամենամյա հանդիպման շրջանակում ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը:
«Այս քարոզչական խաբեության մեջ, երբ որոշ երկրներ ձևացնում են, թե պայքարում են ահաբեկչության դեմ, Իրանը և Ռուսաստանը զգալի հաջողությունների են հասել ինչպես ցամաքում, այնպես էլ Աստանայի խաղաղության բանակցությունների շրջանակներում քաղաքական դաշտում»,- ասել է Լարիջանին:
Ռուսաստանի ներկայացուցիչն իր հերթին բավարար է գնահատել Իրանի և Ռուսաստանի միջև հակաահաբեկչական համագործակցությունը և հրավիրել է Լարիջանիին պաշտոնական այց կատարել Մոսկվա:
Եվրասիական երկրների խորհրդարանների խոսնակների երկրորդ ամենամյա հանդիպումը բացվել է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում երկուշաբթի և կավարտվի չորեքշաբթի:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը