Ռուսաստանում թույլատրվել է կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա
ՌԴ Առողջապահության նախարարությունը տվել է Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութերը մարդկանց վրա փորձարկելու առաջին թույլտվությունը: Այս մասին հայտնում է Meduza-ն՝ հղում տալով նախարարության փորձարկումների կլինիկական ռեեստրում տեղադրված տեղեկությանը:
Հաղորդվում է, որ կլինիկական հետազոտությունները կսկսի Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային կենտրոնը: Դրանք կանցկացվեն Բուրդենկոյի անվան գլխավոր ռազմական կլինիկական հոսպիտալում և Սեչենովսկի համալսարանում:
Հետազոտողները նախատեսում են փորձարկել «Գամ-Քովիդ-Վակ» և «Գամ-Քովիդ-Վակ Լիո» պատվաստանյութերը: Հավանական է, որ խոսքը նույն պատվաստանյութի երկու տարբեր տեսակների մասին է: Դրանցից յուրաքանչյուրը կփորձարկվի 43 առողջ կամավորների վրա:
Նախատեսվում է, որ փորձարկումները կավարտվեն այս տարվա դեկտեմբերի 31-ին:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ