Բավրայի մաքսակետի պետի ձերբակալման հետեւանքները
Ոստիկանությունն ու պետեկամուտների կոմիտեն չեն կարող միմյանց հետ խնդիրներ ունենալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն՝ անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե Բավրայի մաքսակետի պետի ու մաքսային միջնորդություն իրականացնող ՍՊԸ տնօրենի ձերբակալությունից հետո վարչապետԿարեն Կարապետյանի եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարաբերությունները լարվել են։
«Երկու պետական մարմին չեն կարա իրար հետ խնդիր ունենալ, քանի որ երկուսն էլ նույն խնդիրն են լուծում՝ պայքար կոռուպցիայի դեմ, իսկ ով է ասում, որ ոստիկանությունն օրենսդրությամբ իրեն վերապահված շրջանակներում չպիտի գործի։ Ընդհակառակը շնորհակալ եմ ոստիկանության մեր գործընկերներից, որ մեր հետ նման համագործակցություն են ունեցել»,–ասել է Վարդան Հարությունյանը։
Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, որ Բավրայի մաքսակետի պետի ու մաքսային միջնորդություն իրականացնող ՍՊԸ տնօրենի ձերբակալությունը անակնկալ է եղել վարչապետի, ՊԵԿ ղեկավարի համար, Վարդան Հարությունյանն ասել է. «Կա օպերատիվ գաղտնիք, որը հրապարակման ենթակա չէ, բայց մեկ անգամ եւս շեշտեմ, որ ես շնորհակալ եմ իմ գործընկերներից, մենք միշտ համագործակցելու ենք միասին, որպեսզի ձեզ ավելի շատ վստահություն ներշնչենք, որ համատեղ ուժերով պայքարելու ենք կոռուպցիայի դեմ»։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են