ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը
Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում «Եվրոպայի խորհրդում ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները, առևանգում սահմանի միջոցով» թեմայով քննարկումներ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ադրբեջանական turan.az-ը:
«Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի» գործադիր տնօրեն Էմին Հուսեյնովի խոսքով` քննարկումը հիմնականում ընթացել է Ադրբեջանում ազատ մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումների շուրջ:
«Հիմնականում քննարկվել են քրեակատարողական հիմնարկում բլոգեր Մեհման Գալանդարովի սպանության և Վրաստանում առևանգված, ապա Ադրբեջան տեղափոխված լրագրող Աֆղան Մուխտարլըի հետ կապված հարցեր»,- ասել է նա:
Քննարկմանը մասնակցել են մոտ 20 պատգամավորներ 10 երկրներից:
«Հանդիպմանը մասնակցել են 2 պատգամավոր Վրաստանի իշխող կուսակցությունից: Նրանք Աֆղան Մուխտարլըի հետ կատարվածի վերաբերյալ ափսոսանք են հայտնել և տեղեկացրել, որ իրենք կողմ են, որ հետաքննությունը արագ պարզի ողջ ճշմարտությունը»,- ասել է Հուսեյնովը:
Ադրբեջանի տեղեկատվական դաշտում տիրող իրավիճակի վերաբերյալ խոսել է «Ադրբեջանական ժամ» հեռուստածրագրի հիմնադիր Հանիմադ Զահիդը, ով հայտնել է «Ազատություն» և Թուրան թերթերի անձնակազմի նկատմամբ իրականացվող ճնշումների և իր նկատմամբ ծրագրված մահափորձի մասին:
Հանդիպմանը վրացական կողմից հանդես է եկել վրացական «Ռեզոնանսի» թերթի գլխավոր խմբագիր Լաշա Տուգուշին, ով նշել է, որ Մուխտարլըի առևանգումը հակասում է Վրաստանի՝ Արևմուտքին ինտեգրվելու գաղափարին:
Հուսեյնովի խոսքով` հանդիպման հիմնական նպատակն է եղել ցույց տալ, որ անիմաստ է հանդուրժել ադրբեջանական կառավարության գործողությունները, քանի որ Ադրբեջանի կառավարության կողմից Եվրոպական խորհրդում ստանձնած պարտավորությունների շարունակական չկատարումը պետք է հանգեցնի ԵԽ-ի կողմից պատժամիջոցների կիրառման:
«Մենք ԵԽԽՎ պատգամավորների ուշադրությունը հրավիրել ենք այն հանգամանքի վրա, որ Եվրախորհրդարանը արդեն ընդունել է բանաձև՝ կապված Ադրբեջանում իշխանությունների քննադատների նկատմամբ իրականացվող մարդու հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ: Եկել է ժամանակը, որ ԵԽԽՎ-ն նույնպես Ադրբեջանից պահանջի կատարել ստանձնած պարտավորությունները և եթե Ադրբեջանը չկատարի, պետք է մշակվեն պատժամիջոցների մեխանիզմներ, մինչև անգամ քննարկվի այդ երկրին կազմակերպությունից հեռացնելու հարցը»,- հավելել է Հուսեյնովը:
Ադրբեջանում ազատ մամուլի, ինչպես նաև իշխանության որդեգրած գիծը քննադատող քաղաքացիների նկատմամբ իրականացվող շարունակական ճշումները դժգոհություններ են առաջացրել ոչ միայն երկրի ներսում, այլ նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և հանրության շրջանում: Ադրբեջանի կառավարությանն ուղղված բազմաթիվ կոչերը վերջ տալու հետապնդումների և ճնշումների քաղաքականությանը արդյունք չեն տալիս և արդեն այդ երկրում խիստ հակաժողովրդավարական իրավիճակը փոքրինչ մեղմելու հույսով արտաքին աշխարը փորձում է դիմել պատժամիջոցների:
Աղբյուրը՝ Artsakhpress.am


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են