Ոչ պետական բժշկական համալսարանի ռեկտորը հայտնվել է դատարանում. կեղծ փաստաթղթեր է տրամադրել
Մասնավոր համալսարանի ռեկտորի կողմից կեղծ փաստաթղթեր տալու հերթական գործն է ուղարկվել դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը 2015 եւ 216 թվականներին մի շարք շրջանավարտների հետ առանց ուսման վերաբերյալ պայմանագրեր կազմելու, հրահանգել է համալսարանի դեկաններին նշված ուսանողների կողմից դասընթացներին և ընթացիկ քննություններին բացակայությունները չնշել մատյաններում: Այդ պայմաններում Լարիսա Համբարձումյանը թույլատրել է նշված ուսանողներին մասնակցել պետական ավարտական քննություններին և դրանք հանձնելուց հետո տրամադրել է պետական նմուշի ավարտական դիպլոմներ:
Լարիսա Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը, եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառվել: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ այս տարվա ընթացքում, որ ռեկտորին նման մեղադրանք է առաջադրվում: Երկու ռեկտոր արդեն իսկ դատարանի որոշմամբ տուգանվել է:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են