Ուկրաինան ենթարկվել է մասշտաբային կիբերհարձակման. հաքերային հարձակման մասին հայտարարել են նաև այլ երկրներում
Մի շարք ուկրաինական բանկեր և ընկերություններ, այդ թվում պետական էլեկտրաբաշխիչ ընկերությունը ենթարկվել են կիբերհարձակման: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Կենտրոնական բանկը հայտնել է, որ հարձակման է ենթարկվել երկրի բանկային համակարգը, ինչի հետևանքով մի շարք բանկերի մոտ խնդիրներ են առաջացել հաճախորդների սպասարկման և բանկային գործարքների իրականացման հետ:
Կենտրոնական բանկը վստահեցրել է, որ Ուկրաինայի ֆինանսական համակարգում միջամտությունը կվերացվի, իսկ կիբերհարձակումների փորձերը կչեզոքացվեն:
Հաքերային հարձակման է ենթարկվել նաև երկրի կառավարությունը: Ինչպես Facebook-ի իր էջում հայտնել է երկրի փոխվարչապետ Պավել Ռոզենկոն, հարձակման են ենթարկվել կառավարության բոլոր համակարգիչները:
Երկրի պետական էլեկտրաբաշխիչ «Ուկրէներգո» ընկերությունը նույնպես հայտարարել է իր IT համակարգի հարձակման ենթարկվելու մասին, բայց հավելել է, որ դա ազդեցություն չի թողել էլեկտրամատակարարման վրա:
Հարձակման է ենթարկվել նաև Կիևի գլխավոր «Բորիսպոլ» օդանավակայանը: Ինչպես հայտնել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Եվգեն Դիխնեն, իրավիճակի պատճառով հնարավոր են չվերթների ուշացումներ:
Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով խափանվել է Կիևի մետրոյի աշխատանքը: Ուղևորները չեն կարողանում վճարել իրենց ուղևորությունները բանկային քարտերի միջոցով: Հաղորդվում է նաև, որ երկրի մի շարք բենզալցակայաններ դադարեցրել են սպասարկումը:
BBC-ն հաղորդում է, որ հարձակումը չի սահմանափակվել միայն Ուկրաինայով: Հարձակման են ենթարկվել նաև Ռուսաստանի նավթային, հեռահաղորդակցական և ֆինանսական ընկերությունները, այդ թվում «Башнефть»-ը և «Роснефть»-ը: Հարձակման մասին են հայտարարել նաև դանիական առաքող «Maersk» ընկերությունը, ինչպես նաև իսպանական մի շարք ընկերություններ:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են