COVID-19-ի երկրորդ ալիք չի լինի
Իտալացի վարակաբան, Միլանի Vita-Salute San Raffaele համալսարանի պրոռեկտոր Մասսիմո Կլեմենտինին հայտարարել է, որ կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիք աշնանը չի լինի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Նա դա բացատրել է նրանով, որ մասնագետները դեռ մայիսին են նկատել, որ հիվանդության սրությունն աստիճանաբար ընկնում է: Ավելի քիչ վարակվածների է անհրաժեշտ եղել անհետաձգելի օգնություն, ավելի շատ մարդիկ են COVID-19-ը հաղթահարել տանը:
Բացի դրանից San Raffaele հիվանդանոցի վարակաբանները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ վիրուսային ծանրաբեռնվածությունը համավարակի սկզբում տասնյակ անգամ բարձր է եղել, քան մայիսի վերջին:
«Եթե վիրուսն, ինչպես մենք ենք ենթադրում, աստիճանաբար դառնա ավելի ղեկավարվող, ապա այս ձմռանը ստեղծված իրավիճակի կրկնությունը չի լինի», - եզրափակել է Կլեմենտին:
Պրոֆեսորը նաեւ ավելացրել է, որ COVID-19-ն աստիճանաբար թուլանում է եւ շուտով կարող է սովորական շնչառական հիվանդություն դառնալ:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ