Ծառուկյանը ԲՀԿ հրատապ նիստում վերահաստատել է. հրաժարականներ պետք է լինեն
Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստ, որի ընթացքում քննարկվել են ինչպես հրատապ նիստին հաջորդած իրադարձություններն այնպես էլ խմբակցության եւ կուսակցության առաջիկա անելիքները։ Այս ամսին այսօր՝ հունիսի 9–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Նախկինում արված հայտարարություններին որեւէ ավելացնելու բան չունենք, առավել քան հստակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հրատապ նիստի ընթացքում հայտարարել է, որ կառավարությունն իր աշխատանքները 100 տոկոսով ձախողել է, եւ որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում նաեւ հրաժարականների տեսքով։ Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում կուսակցության նախագահի գլխավորությամբ, որեւէ հրատապության ռեժիմում որեւէ բան չի իրականացվում, հրատապ էր մեր քաղխորհրդի նիստը, որը մենք ասացինք, որ այդ օրակարգը մեզ պարտադրված է եղել, պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով, ինչի մասին մենք արդեն իսկ հաղորդագրություն տարածել ենք»,– ասաց նա։


















































Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ռուս փորձագետը Հայաստանին կոչ է արել Ադրբեջանից նավթամթերք ներկրելիս ամեն ինչ ուշադիր ուսումնասիրել
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից