ANF News. Թուրքիան Հայաստանի հետ սահմանին պատ է կառուցում
Թուրքական իշխանությունները Սիրիայի հետ սահմաննին անվտանգության պատ կառուցելուց հետո, նմանատիպ ծրագիր են իրականացնում նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանին: Այդ մասին գրում է թուրքական «ANFNews» լրատվական գործակալությունը:
Հայ-թուրքական և թուրք-իրանյան սահմանին Թուրքիան նախատեսում է կառուցվելիք պատի հետ միասին ներդնել նաև «ինտեգրացիոն սահմանային անվտանգության համակարգ», որը իրենից ենթադրում է շուրջօրյա վերահսկողություն նշյալ սահմանների նկատմամբ:
Ըստ աղբյուրի երկրի սահմանները պարսպապատվում են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2017թ. հունվարին Թուրքիայի քաղաքական կուլիսներում հայտնի դարձավ, որ Թուրքիայի պաշտպանության և ֆինանսների նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանը կպարսպապատվի Արդահան, Կարս և Իգդիիր քաղաքների կողմից։
Դրանից որոշ ժամանակ անց էլ Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի համաֆինանսավորմամբ ականազերծման աշխատանքեր սկսվեցին Թուրքիայի այն տարածքներում, որոնք սահմանակից են Հայաստանին, Ադրբեջանին և Իրանին:
Դրա վերաբերյալ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի պատգամավոր Մահմութ Թանալը հարցադրում էր ուղղել Պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքին: Վերջինս հաստատել էր, որ Թուրքիան պատրաստվում է Հայաստանի և Իրանի հետ սահմանին անվտանգության պատ կառուցել :
Անվտանգության պատի կառուցման մասին որոշ տեղեկություններ էր հայտնել նաև Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած թուրք հայտնի սյունակագիր Աբդուրքադիր Սելվին: Վերջինս «Hürriyet» պարբերականի համար գրած հոդվածում նշել էր.
«PKK-ն թուրք-իրանյան սահմանին ռազմաճամբարներ ունի: Դրանք ներխուժելով Թուրքիա՝ գործողություններ են իրականացնում, ապա հետ են վերադառնում: Աղրը նահանգում ահաբեկիչների դեմ մեր կողմից իրականացված գործողությունների ժամանակ նրանք փախան դեպի այդ ռազմաճամբարները: Ի պատասխան դրան՝ Աղրը-Իգդիր սահմանը փակում ենք 70կմ-ոց պատով»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը