«Ալաշկերտը» լուրջ կորուստ է կրել չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ
րեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը լուրջ խնդրի առաջ է հայտնվել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի անդրանիկ խաղից առաջ:
«Մեր երկու հարձակվողները՝ Միրհան Մանասյանը եւ Գեւորգ Նռանյանը որակազրկված են: Սակայն մենք մեծ կորուստ ունենք կենտրոնական գոտում, քանի որ այժմ մեր հետ չի առաջատար կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը: Նա մեկնել է Ռուսաստան, փորձաշրջանի: Չնայած այդ հանգամանքներին, մենք մարտական ենք տրամադրված եւ կաշխատենք ուրախացնել մեր երկրպագուներին», – այսօր կազմակերպված նախախաղային մամուլի ասուլիսին ասաց փորձառու մասնագետը:
Գլխավոր մարզիչը թիմի առջեւ ընդամենը մեկ նպատակ է դրել՝ անպայման հաղթել մրցակցին եւ անցնել հաջորդ փուլ:
«Անցած տարվա համեմատ «Սանտա Կոլոման» շատ է փոփոխվել: Թիմը համալրվել է 5-6 նոր խաղացողներով, որոնք Անդորայի հավաքականի անդամներ են: Գիտենք նաեւ, որ անդորացիները ձեռք են բերել երեք նոր լեգեոնականների՝ երկու իսպանացի, մեկ՝ ֆրանսիացի: Հետեւաբար՝ մեզ դժվար խաղեր են սպասվում: Կաշխատենք լավ ֆուտբոլ ցուցադրել ու ուրախացնել մեր ժողավրդին», – նշեց Աբրահամ Խաշմանյանը:
«Սանտա Կոլոմայի» գլխավոր մարզիչ Ռիչարդ Ինբերնոնը կարծում է, որ իր թիմը պատրաստ է «Ալաշկերտի» հետ խաղին:
«Անցած տարի մենք խնդիրներ ունեցանք երեւանյան խաղում, բայց այս տարի ավելի լավ պատրաստված ենք ժամանել: Խնդիրն այն է, որ վնասվածքների պատճառով մեր երկու խաղացողների մասնակցությունը հարցականի տակ է: Սակայն, եթե նրանք չկարողանան խաղալ, փոխարինողները պատրաստ են մտնելու խաղադաշտ», – ասաց 42-ամյա անդորացի մասնագետը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները