Հայաստանում «միջին» աշխատողի վճարունակությունը զգալիորեն ցածր է, քան Ռուսաստանում
Ռուսաստանի Կրասնոդարի քաղաքը աշխարհագրական տեսակետից մոտ է Հայաստանին ու բնակչության թվաքանակն էլ գրեթե նույնն է, ինչ Երեւանում։ Բացի դրանից այնտեղ բնակվում են մեր հայրենակիցներից շատերը, որոնք թե Ռուսաստանի, թե Հայաստանի քաղաքացիներ են։ Քաղաքի բնակչության կազմում հայերը երկրորդ խումբն են կազմում, ռուսներից հետո։
Նկատենք, որ աշխատավարձի մեծությամբ այդ տարածաշրջանը Ռուսաստանում վերին հորիզոնականները չի զբաղեցնում։ Ընթացիկ տարվա ապրիլի դրությամբ Մոսկվայում միջին ամսական նոմինալ աշխատավարձը գրեթե եռակի բարձր է, քան Կրասնոդարի երկրամասում։ Բայց սա դեռ տարբերության առումով ռեկորդ չէ ՝ Յամալո- Նենեցկի երկրամասում վարձկան աշխատողները կրասնոդարցիներից 3․7 անգամ շատ են ստանում ։
Աշխատավարձը ռուբլուց ասենք դոլարի վերածելն իմաստ չունի։ Մինչ Ռուսաստանում վերջին տարիներին աշխատավարձը աճում էր համեմատաբար դանդաղ տեմպերով, դոլարը զգալիորեն ամրապնդվել է։ Եվ այսպես, ապրիլի դրությամբ, երեք տարում (Ռուսաստանի համար մինչճգնաժամային 2014-ից մինչեւ 2017 թ․)միջին ամսական նոմինալ աշխատավարձը Կրասնոդարի երկրամասում ավելացել է ընդամենը 8 տոկոսով։
Այդ նույն ժամանակաշրջանում դոլարը Ռուսաստանում ամրապնդվել է գրեթե 1․6 անգամ։ Արդյունքում կրասնոդարցու միջին աշխատավարձը դոլարով արտահայտված նվազել է մեկուկես անգամ։ Հայաստանում, նշված ժամանակաշրջանում, դոլարի փոխարժեքը ամրապնդվել է «ընդամենը» 17 տոկոսով։ Իսկ ահա միջին ամսական նոմինալ աշխատավարձը պաշտոնական տվյալներով աճել է գրեթե 20 տոկոսով։
Իսկ որքա՞ն է միջին աշխատողի գնողունակությունը։ Հունիսի դրությամբ, սոցիալական տեսակետից կարեւոր սննդամթերքի անվանացանկում երկու տարվա ընթացքում Կրասնոդարում կտրուկ թանկացել է «բուսական, չռաֆինացված արեւածաղկի յուղը»՝ գրեթե 1․6 անգամ։ Դրա «մրցակիցը»՝ սերուցքային յուղը, 1․2 անգամ է թանկացել։ Մաքուր (այսինքն եկամտահարկի գանձումով) աշխատավարձով Կրասնոդարում աշխատողը կարող էր ձեռք բերել նշված բուսական յուղի 275 լիտր ու 69 կգ սերուցքային յուղ, 81 կգ տավարի միս կամ էլ 98 կգ խոզի միս։
Մանրամասները՝ NEWS.am-ում


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են