Թեսթավորման սպասող ՀՀ քաղաքացիները եւ Նիկոլի Մոլլի շունը
Նիկոլ Փաշինյանը ինստագրամյան հրապարակել է փոքր դստեր՝ Արփիի լուսանկարը, որտեղ երեխան ստետոսկոպ սարքով ստուգում է շան ինքնազգացողությունը։ «Արփին փորձում է որոշել, թե արդյոք Մոլլին դրական է»,- գրել է Փաշինյանը։
Թվում է արտառոց ոչինչ չի եղել է, բայց միայն առաջին հայացքից: Արփին ստուգում է, թե Մոլլին կորոնավիրուս է, թե՝ ոչ: Սա էլ է նորմալ: Երեխա է եւ խաղում է իր հասակակից մյուս երեխաների նման: Լավ է անում խաղում է, բայց լավ չի անում Փաշինյանը, որ երեխային օգտագործում է իր վարկանիշի համար: Լավ չի անում Փաշինյանը, որ Մոլլի շանը կամա, թե ակամա դնում է նույն հարթության մեջ մեզ՝ ՀՀ քաղաքացիների հետ: Հատկապես այն քաղաքացիների, որոնք հիվանդ են, որոնք կասկածում են, որ հիվանդ են եւ ամեն ինչ անում են, որ թեթավորվեն, որ թոքերի ստուգում անցնեն, որ նորմալ բուժստուգում անցնեն:
Հերթական անգամ համոզվեցինք, որ պետությունը լրջության պակաս ունի: հերթական անգամ համոզվեցինք, որ երկիրը ղեկավար, որպես այդպիսին չունի: Այդ ինչքա՞ն ժամանակ ունի Փաշինյանը, որ ժամեր է անցկացնում ֆեյսբուքում, տեղադրում տարատեսակ լուսանկարներ, լուսանկարում Արփիին եւ այն հրապարակում:
Փաշինյանն այս ամենի փոխարեն պետք է օգնություն խնդրի Ռուսաստանից, Չինաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, բայց ֆեյսբուքում լայվեր եւ գրառումներ անելուց հետո շտապում է ճեպազրույցի, հետո նորից ֆեյսբուք եւ այսպես շարունակ: Անլրջություն, որին հայաստանյան պետությունը երբեք չէր բախվել:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ռուս փորձագետը Հայաստանին կոչ է արել Ադրբեջանից նավթամթերք ներկրելիս ամեն ինչ ուշադիր ուսումնասիրել
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից