ԼՂ հարցում Թուրքիան ու Ադրբեջանը հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ. Էրդողան
Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ: Այդ մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ադրբեջանցի լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Անկարան դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը:
«Մենք խոսում ենք մի լեզվով և հանդես ենք գալիս նույն դիրքերից»,- ասել է Էրդողանը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նշենք, որ պաշտոնական Բաքուն ցանկանում է Թուրքիան տեսնել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Սակայն ավելի վաղ, պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավոր է, որ Թուրքիան դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ այդ մասին որևէ տեղեկություն չկա։ «Ես ոչ մի տեղեկություն չունեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքային ձևաչափի փոփոխության մասին։ Անկեղծ ասած՝ ես նույնիսկ չեմ էլ լսել, որ նման քննարկումներ են ընթանում։ Ես նկատի ունեմ ոչ թե լրատվամիջոցները, այլ փորձագետներին, որոնք իրականում զբաղվում են այդ խնդրով»,- ասել էր Մարիա Զախարովան։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը