Որպես սփոփանք կարող եմ ասել՝ «հեղափոխությանը» ձեր հավատարմությունն ապացուցելուն քիչ մնաց
Հարգարժան Մաֆիոզ ընտանիք և նրան սպասարկող մեդիածառաներ,
Դուք ձեր ստի կայսրության քարոզչությունն իրականացնում եք այնպես, ինչպես երկրի կառավարումը՝ գեղավարի, անարդյունավետ և միայն փող աշխատելու մոլուցքով, ճիշտ այնպես, ինչպես օրինակ պայքարում եք համավարակի դեմ։
Ժպիտով հետևում եմ այս երկու օրերի մեդիահիսթերիային, որի գագաթնակետն էր Հանրային հեռուստատեսության լրատվական ծրագրի այսօրվա ռեպորտաժը։
Այն ապացուցում է.
1. դուք չունեք որևէ պատասխան իմ մեղադրանքներին,
2. ձեր մեթոդները հնացել են, իսկ ձեր ձեռագիրը հնաոճ ու ոչ համոզիչ է,
3. դուք ինձանից իսկապես սարսափում եք։
Մաֆիոզ ընտանեկան զո՛ւյգ, շարունակեք հետևողականորեն ուշադրության կենտրոնում պահել իմ անձը, որպեսզի հեշտացնեք իմ գործը՝ ձեր խավարը ցրելու իմ առաքելությունը։
Երբեք դատի չեմ տվել մեդիաներին։ Հիմա էլ չեմ պատրաստվում դա անել, քանի որ պատկերացնում եմ այդ մարդկանց հոգեվիճակը, քանի որ ստիպված են կատարել կատաղած պացիենտի խելագար հանձնարարությունները։
Որպես սփոփանք կարող եմ ասել՝ «հեղափոխությանը» ձեր հավատարմությունն ապացուցելուն քիչ մնաց։
Գիտեմ, որ վախեցած եք բոլորդ, և ձեզ հասկանում եմ, քանի որ ժողովրդի զայրույթն արդեն դառնում է անկառավարելի։
#Վորոնեժ #Աբխազիա #ադամանդ
#շարունակելի
Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջից


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս