ԱՄՆ-ում հայը փորձել է ռազմական ավիաբազա անցկացնել մարիխուանայի խոշոր խմբաքանակ
ԱՄՆ-ում ռազմական ավիաբազա խոշոր խմբաքանակով մարիխուանա անցկացնելու փորձի ժամանակ կալանավորվել է 59-ամյա Աշոտ Գրիգորյանը, հայտնում է KFOR հեռուստաալիքը:
Գրիգորյանը եղել է բեռնատարի ղեկին, որով ավիաբազա բեռ է փոխադրվել: Զննելիս բեռնատարում ընդհանուր 324 կգ քաշով մարիխուանայի պարկեր են հայտնաբերվել: Դրանից զատ, կանեփի յուղով մի քանի կոնտեյներ է հայտնաբերվել էլեկտրական սիգարետ ծխողների համար: Թմրանյութերը թաքցված էին ավիաբազայի համար նախատեսված բեռների միջեւ:
Նշվում է, որ Գրիգորյանը տեղափոխվել է Օքլահոմայի բանտ` թմրանյութերի փոխադրման եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար ավտոմեքենան տնօրինելու մեղադրանքով:
Կալանավորելու պահին Գրիգորյանը Միսսուրի նահանգում նույնպիսի հանցագործության համար փորձաշրջան էր անցնում:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի