Հենց այսպես էլ կոտրում են նարկոթրաֆիքի մեջքը
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ Նվեր Խաչատրյանը, որը սխալմամբ է բերման ենթարկվել Ոստիկանություն, նաեւ ենթարկվել է բռնության: Ընդգծենք՝ բռնության է ենթարկվել հենց ոստիկանների կողմից:
Լրատվամիջոցների տարածած լուսանկարներից պարզ է դառնում, թե ոստիկաններն ինչ խանդավառությամբ են խոշտանգել Նվերին: Իսկ նրան Փաշինյան Նիկոլի սիրած ոճով եւ եղանակով դիմակավորված ոստիկանները ասֆալտին են փռել հենց լուսադեմին:
Ի դեպ, հիշեցնենք, որ զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից չորս հոգու, որոնք այժմ գտնվում են ոստիկանության Կապանի բաժանմունքում։
Այստեղ ակամա հիում ես, թե ով է Սյունիքի մարզպետը: Հիշում ես, որ Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ նշանակվեց, որ, ինչպես պնդում էր Նիկոլ Փաշինյանը, կոտրի նարկոթրաֆիքի մեջքը: Իսկ գուցե Նվերին շփոթել են հենց այդ նարկոթարֆիկի հետ եւ փորձել կոտրել նրա մեջքը: Ամեն ինչ հնարավոր է: Ամեն ինչ:
Եւ վերջում մի դիտարկում: Լրատվամիջոցները նշում են, որ բռնության է ենթարկվել սխալմամբ ոստիկանություն տարված քաղաքացին, իսկ եթե սխալմամբ տարված չլիներ, ի՞նչ է նրան կարելի՞ էր խոշտանգել:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս