Առաջարկում են Սեւանա լճից ոռոգման համար լրացուցիչ 100 մլն խորանարդ մետր ջուր վերցնել
Սեւանա լճից առաջարկվում է ոռոգման նպատակով լրացուցիչ 100 մլն խորանարդ մետր ջուր վերցնել։ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման եւ պահպանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ հունիսի 23-ին, Կառավարության նիստի ժամանակ։
Ըստ օրենքի՝ լճից թույլ է տրվում վերցնել տարեկան առավելագունը 170 մլն խորանարդ մետր ջուր։ Սահմանված նորմերի ցանկացած գերազանցում պետք է հավանության արժանանա Ազգային ժողովում։
Հայաստանի էներգետիկ ենթակառույցների եւ բնական ռեսուրսների նախարարությանն առընթեր ջրային տնտեսության կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը հայտարարեց, որ 2017 թվականի սկզբից գետերի հոսքը շուրջ 20 տոկոսով ավելի քիչ է, քան 2016 թվականին։ Այդ պատճառով հունիսի 20-ի դրությամբ ջրամբարներում 189 մլն խորանարդ մետրով ավելի քիչ ջուր է կուտակվել։ Եւ սա այն պարագայում, երբ այս տարի այն դեռ շատ չեն օգտագործել (շուրջ 35 մլն խորանարդ մետր)։
Այդ պատճչառով չնայած ոռոգման սեզոնը չի ավարտվել, գետերի եւ ջրամբարների ջուրը բավական չէ։ Ուստի ստիպված կլինեն Սեւանա լճից ավելի շատ ջուր վերցնել։ Եթե անցյալ տարվա հունիսի 20-ի դրությամբ լճից շուրջ 14,3 մլն խորանարդ մետր ջուր են վերցրել, ապա այս տարի այդ նույն ժամանակահատվածում՝ շուրջ 58,5 մլն։
Դա սակայն չպետք է ազդի լճի էկոհամակարգի վրա, քանի որ դրա մակարդակը բարձրացել է եւ 2016, եւ 2017 թվականներին՝ չնայած տարվա չորային սկզբին։
2016 թվականի հունիսի 16-ի դրությամբ լճի մակարդակը մեկ տարում բարձրացել է 16 սանտիմետրով, իսկ 2017 թվականի հունիսի 19-ի դրությամբ՝ եւս 18։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի