Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք չփոխեցին երկիրը, նրանք չփոխեցին մեր դրոշն իրենց դրոշով. Զելենսկի Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապամոնտաժվել է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի եղբոր կողմից ապօրինի կառուցված շենքը Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Բաքվում պահվող հայերի խնդրի հասցեագրման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման անհրաժեշտություն կա Կարող եք վերգետնյա ռեակտորներ ունենալ և վառելիքը ներմուծել. Ռուբիո Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Ջեյհուն Բայրամով Ազատ զրույց. Ես զգուշացնում եմ՝ դա սկսվել է, պետք է կանխել. Գեղամ Նազարյան Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի Պատրաստ ենք արձագանքել ուսանողների պահանջներին. Փեզեշքիան Վարչապետը շրջայց է կատարել Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում (տեսանյութ) Վինիսիուս Ժունիորի դեմ խաղալն` իսկական փորձություն է Սենեգալի վարչապետը ներկայացրել է օրենք, որը խստացնում է միասեռ հարաբերությունների համար նախատեսված առավելագույն պատիժը

Պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանԱՄՆ նախկին ֆինանսների նախարարը Էպշտեյնի սկանդալի ֆոնին լքում է Հարվարդը. CNN Նրանք չփոխեցին երկիրը, նրանք չփոխեցին մեր դրոշն իրենց դրոշով. ԶելենսկիՎերազինվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-նԶինված միջադեպ. Կուբան ԱՄՆ-ում գրանցված նավակի վրա սպանել է 4 մարդուԻնչպես է պատժամիջոցների տակ գտնվող և քայքայված տնտեսություն ունեցող Իրանը շարունակում ներդրումներ անել հրթիռների մեջ. Մարկո ՌուբիոՈստիկանություն զանգահարած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Աշտարակի հարակից ձորակումՊեսկով. Զելենսկիի Մոսկվա գալու առաջարկը ուժի մեջ է մնումԵՄ-ն Հայաստանի ամենահուսալի գործընկերն է ժողովրդավարության ամրապնդման հարցում. ՓաշինյանՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապամոնտաժվել է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի եղբոր կողմից ապօրինի կառուցված շենքըԱռանց հաշվառվողի կամ սեփականատիրոջ գրավոր դիմումի որևէ հաշվառում փոփոխման ենթակա չէ․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունՍպասվում է քամու ուժգնացումՖրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևերըԾեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿՕմանի արտգործնախարարը ԱՄՆ պատվիրակությանը կփոխանցի Իրանի առաջարկներըՉորս ոստիկան ազատվել է աշխատանքից (տեսանյութ)ՆԳՆ ծառայողները հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ են բացահայտել․ չորս անձ ձերբակալվել է (տեսանյութ)Մի կառույցը կարճեց Թամամյանի գործը, մյուսը նոր գործ է հարուցում 2008-ի մարտի 1-ին առնչվողԱրաղչին Օմանի ԱԳ նախարարին ներկայացրել է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի կետերըԲաքվում պահվող հայերի խնդրի հասցեագրման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման անհրաժեշտություն կաԶեղծարարները ներկայանում են որպես Team Telecom Armenia-ի աշխատակիցներԿարող եք վերգետնյա ռեակտորներ ունենալ և վառելիքը ներմուծել. ՌուբիոՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուքԱդրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Ջեյհուն ԲայրամովԱզատ զրույց. Ես զգուշացնում եմ՝ դա սկսվել է, պետք է կանխել. Գեղամ ՆազարյանԹրամփը հաստատել է իր պատրաստակամությունը՝ Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցումՈվքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալներըՄեծ Բրիտանիայում գործարկվել է ուկրաինական առաջին ռազմական գործարանըՄեծ Պահք. Օր 11Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինիՎենսը զգուշացնում է Իրանին «լուրջ» ընդունել ԱՄՆ սպառնալիքներըՌանչպար բնակավայրում մոտ 4000 հակ անասնակեր է այրվելՌուսական ռազմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ վարչապետԸնտրության անխափան ընթացքը երաշխավորված է. ԿԸՀ-ն տեխնիկապես զինվում էՎարչապետը Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջնահերթություններըԱՄՆ ֆինանսների քարտուղարության ներկայացուցչի հետ դեսպան Մկրտչյանը համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկելԲերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է․ որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույցՊատրաստ ենք արձագանքել ուսանողների պահանջներին. ՓեզեշքիանՎարչապետին է ներկայացվել Լեհաստանի ազգային գրադարանում պահվող Սկևռայի հայկական ԱվետարանըՎաշինգտոնում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված ՀՀ ԶՈւ կազմավորման 34-րդ տարեդարձինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում․ հասցեներՎարչապետը շրջայց է կատարել Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում (տեսանյութ)Վինիսիուս Ժունիորի դեմ խաղալն` իսկական փորձություն էՍենեգալի վարչապետը ներկայացրել է օրենք, որը խստացնում է միասեռ հարաբերությունների համար նախատեսված առավելագույն պատիժըՉԼ․ Նյուքասլն ու Բայերը 1/8 եզրափակիչում են․ կաչաղակները տանը ևս հաղթեցին ՔարաբաղինԱդամանդները արագորեն նվաճում են շուկան և գրավում են հարսանեկան զարդերի հատվածըՊանչը դարձել է IKEA-ի հարմարավետ խաղալիքներից մեկը2800 տարվա վաղեմության գերեզմանում 77 մարդու մնացորդներ են հայտնաբերվելԲրիտանիան կհրապարակի նախկին արքայազն Էնդրյուի՝ որպես առևտրային ներկայացուցիչ նշանակվելու հետ կապված գաղտնի փաստաթղթերըՈվքե՞ր եք դուք. Սպերցյանը պատմել է տրանսֆերային պատուհանի վերջին օրվա տարօրինակ զանգի մասին
Հայաստան

Մեկը հայտնի թմրանյութ վաճառող էր, ու եթե չլիներ ոստիկանությունը, ես հիմա ճաղերի հետեւում կլինեի. Տիգրան Աթանեսյան

Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում, կարծես թե սկզբում կենցաղային բնույթ էր կրում հարցը, բայց իրականում պարզվեց դա այդպես չէ: Այս մասին այսօր` մայիսի 23-ին, ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով իր տան վրա հարձակման միջադեպին:

«Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում, կարծես թե սկզբում կենցաղային բնույթ էր կրում, բայց այդպես չէ: Իմ տան անմիջապես կողքին գտնվում է Քանաքեռի հին կինոթատրոնը, ներկայումս ձայնագրման ստուդիա է, այդտեղ կա փոքրիկ մանկական հրապարակ, երեխաներս միշտ գնում խաղում են: Սակայն տիրոջ որդին, որը 40 տարեկան է, պահանջում է, ասում է՝ երեխաներս այդտեղ իրավունք չունեն այլևս խաղալու»,- ասաց նա:

Աթանեսյանի խոսքով՝ այդ անձի հետ ինքը որեւէ հարաբերություն չունի, իր տունն ու այդ հիմնարկը բաժանող ճաղավանդակ կա. «Երկորդ օրը նրանք որոշում են ամբողջությամբ պատնեշով փակել այդ ճաղավանդակները, կինս զանգում է, ասում եմ՝ թող փակեն, ուշադրություն մի դարձրու: Այդ ընթացքում, տեսնելով, որ սադրանքին չենք տրվում, 7 տարեկան տղայիս, որ առաջին հարկի պատուհանից նայում է, թե ինչ են անում, սկսում են հայհոյել ամենավերջին սեռական հայհոյանքներով: Հասուն մարդիկ են, 40 տարեկանն ամենաերիտասարդն է: Ուզում են խփել պատուհանիս, կինս վազում է դուրս, 5-6 րոպե ամենաստոր հայհոյանքները կնոջս հասցեին հնչեցնում են, երեխեքս բոլորը տանը, փակվում են տանը»,- ասաց նա:

Աթանեսյանի խոսքով՝ նրանք հարձակվել են տան վրա, ասել՝ քանդելու են տունը ու կրկին նշել են իր՝ փաստաբան լինելու հանգամանքը:

«Կինս զանգում է ինձ, ես շտապ հասնում եմ տուն, հասկանում եմ, որ սադրանք է: Տան վրա հարձակվելը չունի արդարացում, նույնիսկ եթե ինձ հետ խնդիր ունենային այդ մարդիկ, սակայն էլի եմ ասում որևէ խնդիր չկա: Ես զանգել եմ ոստիկանություն, և նրանք հետս համարյա հավասար հասել են մեր տուն, միջադեպը շարունակվել է արդեն ինձ հետ: Հարձակվում են ինձ վրա, և եթե չլիներ ոստիկանությունը, ես այսօր երևի ճաղերի հետևում կլինեի, որովհետեւ չգիտեի՝ ինչով կավարտվեր այդ ամենը այդ հայհոյանքներից հետո: Մեկը հայտնի թմրանյութ վաճառող էր, ու իր նման ոչնչություններ էին մնացածը»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ այս միջադեպը կապված է իր մասնագիտական գործութնեության հետ, նաեւ ասաց, որ ինքը դիմել է պահնորդական ծառայությանը, իր տան շուրջը շուրջօրյա պահպանություն իրականացնելու համար:

«Տհաճ վիճակ է, բայց եթե մեկնումեկը փորձել է սրանով ինձ վախեցնել, ապա չարաչար սխալվում է, կրկնակի էներգիայով պայքարելու եմ այս խայտառակության դեմ»,- ասաց նա:

Նշենք, որ երեկ մամուլում լուրեր տարածվեցին, որ հարձակվել են Տիգրան Աթանեսյանի տան վրա, վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա ընտանիքի հասցեին, փորձել վնասել նրա 7-ամյա որդուն: