ԵՄ-ն Հայաստանի ամենահուսալի գործընկերն է ժողովրդավարության ամրապնդման հարցում. Փաշինյան
Եվրամիությունը Հայաստանի ամենահուսալի գործընկերն է ժողովրդավարության ամրապնդման հարցում։ Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը կոնկրետ ի՞նչ աջակցություն է ակնկալում Եվրամիությունից և ի՞նչ կարող է անել Եվրամիությունը, որպեսզի Հարավային Կովկասում խաղաղությունը լինի հարատև։
«Մենք 2022 թվականից սկսած՝ ունենք շատ կոնկրետ աջակցություն Եվրամիությունից։ Ինչպես արդեն ասել եմ, Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում եղել և մնում է շատ կարևոր։ Վերջին տարիներին մենք համագործակցում ենք Եվրամիության հետ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիման վրա, կարծում եմ, որ Եվրամիությունը Հայաստանի ամենահուսալի գործընկերն է ժողովրդավարության ամրապնդման հարցում։ Անցյալ տարի մեր խորհրդարանում ընդունվեց օրենք Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին։ Այդ օրենքը շատ կարևոր խթան է մեզ համար՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ հիմա Հարավային Կովկասում նոր հնարավորություններ են ի հայտ գալիս։ « Եվ մենք քննարկում ենք, թե ինչպես կարող է Եվրամիությունը ներգրավված լինել տարածաշրջանային հաղորդակցությունների բացման գործում։ Մենք հուսով ենք, որ ներդրումներ կգան Եվրամիությունից և անդամ պետություններից։ Մենք կենտրոնանում ենք Հայաստանի համար նոր հնարավորություններ գտնելու վրա, որպեսզի խորացնենք հարաբերությունները Եվրամիության և անդամ պետությունների հետ տարբեր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգ, մինչև պաշտպանության և այլն։ Մենք շնորհակալ ենք, որ վերջին տարիներին Հայաստանը մասնակցել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի ծրագրին, որի շրջանակում մենք Եվրամիության հետ համագործակցություն ենք սկսել պաշտպանության բնագավառում»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։
Նա հավելել է, որ Հայաստանում ժողովրդավարության պաշտպանությունը և զարգացումը շատ կարևոր է, և Հայաստանի կառավարությունն այդ ուղղությամբ էլ է համագործակցում Եվրամիության հետ։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ