Թուրքիայի ժանդարմերիայի 38 զինծառայող թունավորվել է սննդամթերքից
Հունիսի 19-ին Թուրքիայի ժանդարմերիայի՝ հյուսիսային Կաստամոնու նահանգում տեղակայված 5-րդ ուսումնական գնդի գումարտակներից մեկի 38 զինծառայողի մոտ արձանագրվել է սննդային թունավորում: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Թունավորված 38 զինծառայողներից 8-ի վիճակը ծանր է: Մնացած զինծառայողները բուժում են ստանում իրենց զորամասի բուժկետում:
Թուրքիայի զինված ուժերում սա վերջին մի քանի օրվա ընթացքում թունավորման երկրորդ դեպքն է: Հունիսի 17-ին Թուրքիայի զինուժի՝ արևմտյան Մանիսա նահանգում տեղակայված 1-ին հետևակային բրիգադի զորանոցներից մեկում 731 զինծառայող մոտ սննդային թունավորման դեպք է արձանագրվել: Դեպքի առթիվ ձերբակալվել է զորանոցին սննդամթերք մատակարարող ընկերության 24 աշխատակից:
Նույն զորանոցում ևս 350 զինծառայողի թունավորման դեպք եղել է նաև մեկ ամիս առաջ՝ 2017-ի մայիսի վերջին: Դրա հետևանքով 1 զինծառայող մահացել է:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը