Ինչ է մտածում Կարեն Կարապետյանը ծրագրի մասին
Կառավարության ծրագիրը կյանքի որակ փոխող ծրագիր է՝ դեպի ավելի բարեկեցիկ, ավելի ուժեղ, ավելի անվտանգ միջավայր։ Այսօր Ազգային ժողովում այդ մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը։
«Վերջին 9 ամիսների աշխատանքի հիման վրա հստակ պատկերացնում ենք մեր ներկան, գիտենք՝ ինչ խնդիրներ և հնարավորություններ ունենք, ունենք նաև ապագայի հստակ տեսլական, գիտենք ինչ է պետք փոխել, ինչպես, և սկսել ենք դա իրագործել», - ասաց վարչապետը։
Կարապետյանը նշեց, որ յուրաքանչյուր ոլորտում բարձրաձայնում են խնդիրները, հստակորեն շարադրում են լուծումները և ներկայացնում առարկայական բարեփոխումների ծրագիրը։
«Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, սահմանների մոտ 83 տոկոսը փակ է և միայն 17-ն է բաց։ Մեր տարածաշրջանում կան հակասող շահերով բազմաթիվ ուժեղ խաղացողներ, կախվածություն ունենք միջազգային ֆինանսական շուկաների ցնցումներից, խոշոր երկրներում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական իրադարձություններից։ Մեր իրականությունը դեռ երկար է լինելու այսպիսին։ Ունենք նաև ներքին խնդիրներ, որից բոլորս քաջատեղյակ ենք։ Ես այս ամենը թվարկում եմ ոչ թե բոլորիս հուսալքելու, այլ հավաստիացնելու, որ մենք հստակ պատկերացնում ենք իրականությունը։ Կառավարության ծրագիրը կյանքի որակ փոխող ծրագիր է՝ դեպի ավելի բարեկեցիկ, ավելի ուժեղ, ավելի անվտանգ միջավայր», - ասաց վարչապետը։
Կառավարությունը այս ծրագիրն արտահերթ նիստում հաստատել է երկու օր առաջ։ Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ խորհրդարանի հաստատմանը ուղարկում են մի ծրագիր, որի առանցքը «լայնամասշտաբ բարեփոխումներն են»:
Մանրամասներն՝ ավելի ուշ


















































Առաջադեմ վարչապետն այսպիսին չի լինում
Կարեն կարապետյանը զբաղվում է աղբահանությամբ (Տեսանյութ)
Կարեն Կարապետյանը ճշտում է, թե ովքեր են անապահովները
Ահա թե ինչով է զբաղված «ազատ» մամուլը եւ Կարեն Կարապետյանի թիմը
Կարեն Կարապետյանը փոխվարչապե՞տ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից