Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը
ՀՀ-ում ցեմենտի ներքին շուկայում ձևավորված իրավիճակով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Արդյունքում կապահովվի ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող կարգավորման վերանայումը և շուկայի ընթացիկ պայմաններին համապատասխան կարգավորման ապահովումը։
Նախկինում ընդունված որոշմամբ՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ և ներմուծման լիցենզավորման կարգավորում, որի արդյունքում յուրաքանչյուր տոննայի համար գանձվում է 8000 դրամ պետական տուրք։
Ըստ հիմնավորման՝ ներկայումս առկա են լոգիստիկ բարդություններ՝ կապված ցեմենտի ներկրման հետ, ինչը մեծացնում է բեռնափոխադրման արժեքը և ժամկետները, իսկ գործող կարգավորման կիրառման արդյունքում ներքին շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերակցության փոփոխությունը ևս նպաստել է ցեմենտի իրացման մրցակցային անհավասար պայմանների ձևավորմանը։
Հաշվի առնելով ձևավորված իրավիճակը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակման պահպանման նպատակահարմարությունը և ապահովել ներքին շուկայում ցեմենտի բավարար առաջարկի և իրացման համար առավել հավասարակշռված մրցակցային պայմանների ձևավորման անհրաժեշտ նախադրյալները։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը