Կառավարամետ Hürriyet թերթը հայտնում է, որ Թուրքիայում ֆոնդային շուկայում սեպտեմբերին տեղի ունեցած ճգնաժամի պատճառով նախարարների կաբինետում հնարավոր են կադրային փոփոխություններ։ Պարբերականի տվյալներով՝ ճգնաժամը բացասական արձագանք է առաջացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում (ԱԶԿ), որը գլխավորում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Կուսակցությունում պահանջում են գտնել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախագահն ինքը կընտրի ժամանակը և կորոշի գործողությունների տարբերակը։ Այնուամենայնիվ, ԱԶԿ-ում ավելի բարձր են հնչում բյուրոկրատական ապարատում և նախարարների կաբինետում կադրային փոփոխություններ իրականացնելու կոչերը»,- գրում է թերթը։
Hürriyet-ը նաև հայտնում է, որ թուրքական իշխող կուսակցությունը հոկտեմբերի 6-ին խորհրդարան կներկայացնի ճգնաժամի հետաքննության նպատակով հատուկ հանձնաժողով ստեղծելու առաջարկ։ Թուրք օրենսդիրներն ամառային արձակուրդից հետո վերսկսում են աշխատանքը հոկտեմբերի 1-ից։
Բորսայում իրականացված մեքենայությունների հետաքննության ֆոնին, ֆինանսական կարգավորողի՝ Կապիտալի շուկաների խորհրդի որոշմամբ, Թուրքիայի Ավանդների ապահովագրման հիմնադրամի հարկադիր արտաքին կառավարմանն են հանձնվել հինգ ներդրումային հիմնադրամներ, որոնց իշխանությունները համարում են ճգնաժամի գլխավոր մեղավորները։ Դրանց թվում է Tera հոլդինգը։
Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքն ավելի վաղ հայտարարել էր, որ սեպտեմբերյան ցնցումների ժամանակ ապօրինի ձեռքբերված բոլոր ակտիվները կբռնագանձվեն հօգուտ պետության։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 16-ին Ստամբուլի ֆոնդային բորսայում գնանշումների կտրուկ անկում է տեղի ունեցել։ Սակարկությունները դադարեցվել են, իսկ իշխանությունները հետաքննություն են սկսել Tera հոլդինգի և դրա հետ կապված կառույցների նկատմամբ։
Ըստ քննության վարկածի՝ շուկայում խուճապն արհեստականորեն է հրահրվել՝ մի քանի ներդրումային հիմնադրամների և կառավարող ընկերությունների լիկվիդայնության ճգնաժամի պատճառով։ Nefes թերթը հայտնում էր, որ ֆինանսական բուրգի սկանդալի կենտրոնում հայտնված հիմնադրամների ընդհանուր ակտիվները կազմում են շուրջ 18 միլիարդ դոլար։ Իշխանությունները որոշում են կայացրել լուծարել 7 ներդրումային և ավելի քան 130 փայատիրական հիմնադրամներ։
Թուրքիայի արդարադատության նախարարը հայտնել է, որ քննչական գործողություններ են իրականացվել 217 կասկածյալի նկատմամբ, 56 մարդ կալանավորված է, իսկ 88-ի նկատմամբ կիրառվել է դատական վերահսկողություն։ TRT Haber հեռուստաալիքը հայտնել է , որ հինգշաբթի առավոտյան դատարանի որոշմամբ կալանավորվել են նաևTera հոլդինգի կազմի մեջ մտնող ներդրումային ընկերությունների ղեկավարները։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը